Օբաման հանդես է եկել Իրանի հետ միջուկային գործարքի պաշտպանությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հանդես Է եկել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի պաշտպանությամբ: Նա այն կարծիքին Է, որ այդ գործարքը կարելի Է քննադատել ոչ թե «պատասխանատու», այլ միայն «անպատասխանատու» դիրքերից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ի պատասխան այն բանի հնարավորությունը մեկնաբանելու խնդրանքի, որ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը կարող Է հրաժարվել այդ գործարքից, Օբաման ասել Է. «Եթե ապամոնտաժվի իրապես աշխատող գործարքը, ապա դա դժվար կլինի բացատրել»:
ԱՄՆ-ի նախագահը հիշեցրել Է, որ գործարքը միջազգային բնույթ Է կրում: Նա ընդգծել Է, որ Եվրոպայում եւ Ռուսաստանում ԱՄՆ-ի գործընկերները նշում են, որ «Իրանն անում Է այն, ինչ պարտավորվել Է»:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



