Հասան Ռոհանին կայցելի Հայաստան, ապա կմեկնի Ղազախստան եւ Ղրղզստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Հասան Ռոհանին Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Հայաստան, որտեղից էլ կմեկնի Ղազախստան եւ Ղրղզստան, հայտնում է farsnews–ը։
Թեհրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի նախագահը կայցելի Երեւան, սակայն կոնկրետ ամսաթիվ չէր նշել։
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին հույս էր հայտնել, որ հանդիպումը կկայանա հնարավորինս շուտ եւ դա լուրջ քայլ կլինի երկու երկրների միջեւ համագործակցության ճանապարհին։
Ռոհանին երեք երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կքննարկի երկկողմ համագործակցության ուղիները եւ պաշտոնատար անձանց հետ կարծիքներ կփոխանակի տարածաշրջանային եւ միջազգային հիմնախնդիրների շուրջ։
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



