Բերման ենթարկված բոլոր 48 ցուցարարներն ազատ են արձակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալան»-ին նախաձեռնության անդամներին ոստիկանությունը ազատ է արձակել: Tert.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ բերման ենթարկվածների թիվը 48-ն է եղել և բոլորը ազատ են արձակվել:
«Բոլորի նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել և բոլորը ազատ են արձակվել»,- նշեցին ոստիկանության մամուլի բաժնից:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը առավոտյան բացել էր Երևանի Բաղրամյան պողոտան, որը նախորդ օրը՝ սեպտեմբերի 11-ի երեկոյան, փակել էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալան»-ին նախաձեռնության անդամները՝ այնտեղ նստացույց սկսելով: Ոստիկանական գործողության արդյունքում կային բերման ենթարկվածներ:
Նաև հերքեցին այն տեղեկությունը, թե հիվանդանոց տեղափոխվածներ կան:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...



