«Ժամանակ». Դղյակի սիրահարը. Ազատության պողոտայում առանձնատուն է կառուցում նաեւ Վիգեն Սարգսյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը շքեղ դղյակների սիրահար է:
«Ժամանակ»–ին հաջողվեց պարզել, որ շուրջ մեկուկես տարի առաջ Ազատության պողոտայի հաղթանակ զբոսայգու շրջակա զբոսայգու հաշվին կառուցվող «միլիոնատերերի փողոցում» Վիգեն Սարգսյանը ձեռնարկել է առանձնատան շինարարությունը, որը, սակայն, դադարեցրել է այս տարի, ապրիլյան պատերազմից հետո, երբ քննադատության թիրախում հայտնվեցին պաշտոնյաների ունեցվածքն ու դղյակները։
Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարար նշանակվելուց հետո առավել եւս չի համարձակվում վերսկսել տան շինարարական աշխատանքները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



