ԱՄՆ-ում 2-ամյա երեխան կրակել է 1 տարեկանի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Բաթոն Ռուժ քաղաքում 2-ամյա երեխան հրազենային զենքով կրակել է 1 տարեկան երեխայի դեմքին։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, տուժած երեխան գտնվում է ծանր վիճակում։
Ոստիկանության ներկայացուցիչը հաղորդել է, որ միջադեպը տեղի է ունեցել առևտրի կենտրոնում կայանած ավտոմեքենայում, որի մոտ գտնվել են մեծահասակներ։ Ոստիկանությունը դեռ չի կարող ասել, թե զենքը ինչպես է հայտնվել երեխայի ձեռքում։
Նշվում է, որ երեխաները հարազատներ են։ Իրավապահները հետաքննում են դեպքի մանրամասները։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



