Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանում գործարկվել է American Express նոր կայքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայտարարեց Հայաստանում American Express նոր կայքի գործարկման մասին (www.americanexpress.am): ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հանդիսանում է Հայաստանում American Express ընկերության բացառիկ գործընկերը, և նոր կայքը մշակվել է ընկերությունների համատեղ ուժերով: Կայքը կառուցված է American Express-ի կողմից ներկայումս մի շարք Եվրոպական երկրներում արդեն կիրառվող առաջադեմ պլատֆորմի վրա և փոխարինում է նախորդ կայքին, որը հասանելի էր միևնույն հասցեով:

Նոր կայքն ավելի արդիական է՝ շնորհիվ Հայաստանում թողարկվող American Express քարտերի առավելությունների և հնարավորությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության առավել պարզ ներկայացման: Կայքում այցելուները կարող են ծանոթանալ գործող American Express քարտերին՝ համեմատել դրանց տարբեր առավելությունները: Բացի այդ, այցելուները կարող են դիմել American Express քարտերի ձեռքբերման համար՝ առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու՝ լրացնելով քարտի պատվիրման առցանց հայտը:

Գործող American Express Քարտատերերը նույնպես կգտնեն օգտակար տեղեկատվություն նոր կայքում, քանի որ այն նաև համալրված է քարտերի պարգևատրումների ծրագրերի և ապահովագրական ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությամբ, քարտերին առնչվող կարևոր ֆինանսական տվյալներով, ինչպես նաև American Express Քարտատերերի համար հասանելի բազում հատուկ առաջարկներով :

Նոր կայքը մշակելիս հաշվի են առնվել նաև առևտրի և սպասարկման կետերի կարիքները: Այն պարունակում է տեղեկատվություն American Express քարտերը որպես վճարման միջոց ընդունելու առավելությունների վերաբերյալ, և այն առևտրի և սպասարկման կետերը, որոնք ցանկանում են սկսել սպասարկել American Express քարտեր, կարող են առցանց դիմել տվյալ ծառայությունն ակտիվացնելու համար:

“Մենք ուրախ ենք Հայաստանում գործարկել American Express-ի նոր կայքը` մանրակրկիտ պլանավորման և մշակման աշխատանքների ավարտից հետո: Նոր դիզայնը պարզ է, հարմար է օգտագործման համար և թույլ է տալիս գործող և ապագա American Express Քարտատերերին, ինչպես նաև առևտրի և սպասարկման կետերին դյուրին եղանակով գտնել այն տեղեկատվությունը, որը նրանք փնտրում են”,- ասաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն պարոն Հակոբ Անդրեասյանը:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և American Express ընկերության միջև հաջողված համագործակցությունը սկսվել է 2009 թ-ին՝ սկիզբ դնելով Հայաստանում American Express քարտերի սպասարկման ենթակառուցվածքի զգալի ընդլայնմանը: 2010 թ.-ին ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Հայաստանում թողարկեց առաջին American Express քարտը՝ American Express Gold-ը, որը տրամադրում է նախկինում Հայաստանում գոյություն չունեցող լրացուցիչ ծառայությունների լայն փաթեթ: 2011 թ.-ին Բանկը թողարկեց American Express Blue նորարար և ժամանակակից քարտը, որն իր հաճախորդներին պարգևատրում է առօրյա ծախսերի դիմաց և առաջարկում առավելություններ, որոնք համահունչ են ժամանակակից, երիտասարդ սպառողի պահանջներին: 2014 թ.-ին Բանկը թողարկեց թվով 3-րդ American Express քարտատեսակը՝ American Express Cashback քարտը, որն արդեն իսկ հասցրել է դառնալ բազմաթիվ հաճախորդների նախընտրելի վճարային գործիքը՝ շնորհիվ Քարտատերերին վճարվող քեշբեքի, որն ի դեպ չունի առավելագույն սահմանաչափ:

Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը