Թոմ Քրուզի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումների ժամանակ երկու մարդ է մահացել
ԼԱՅՖNEWS.am STYLE- ը գրում է.
Թոմ Քրուզի մասնակցությամբ «Mena» ֆիլմի՝ Կոլումբիական Անդեր լեռնաշղթայում կատարված նկարահանումների ժամանակ երկու մարդ է մահացել։
ABC News-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը մեկնել է Մեդելին, սակայն Enrique Olaya Herrera Airport չի հասել։ Ավիավթարի հետեւանքով նկարահանման խմբի անդամներից երկուսը մահացել են, իսկ օդաչու Ջիմի Լի Հերալդը ծանր վիրավորվել է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Ավիավթարի պատճառը, ըստ նախնական վարկածի, եղանակային անբարենպաստ պայմաններն են։



