Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրք–քրդական հակամարտությունը տեղափոխվել է Դիարբեքիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն էր թուրք–քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, ով լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց վերջին օրերի թուրք–քրդական հարաբերությունների լարվածության ու հակամարտության մասին:
 
«Թուրք–քրդական հակամարտության թերևս ամենաթեժ իրավիճակն է այսօր, քանի որ ավանդական դարձած հարավ–արևելյան նահանգների պայքարը տեղափոխվել է արդեն Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող Դիարբեքիր: Եթե նախկինում հարավ–արևելյան նահանգներում՝ մասնավորապես Իրաքին և Սիրիային սահմանակից նահանգներում էր ռազմական պայքարն ընթանում, և թուրքական բանակն այնտեղ էր իրականացնում ռազմական գործողությունները, ապա արդեն երկու օր է, որ այդ ռազմական գործողությունները տեղափոխվել են Դիարբեքիր: Մասնավորապես՝ Դիարբեքիրի որոշ թաղամասեր գտնվում են քրդական ինքնակազմակերպված ջոկատների հսկողության տակ»,– նշեց Կարեն Հովհաննիսյանը:
 
Նրա խոսքով` այդ թաղամասերում պետական շենքերի վրայից հանվել են թուրքական դրոշները, փոխարենը փակցվել է Քուրդիստանի դրոշը: Փորձագետի տեղեկացմամբ` երկու օր առաջ Դիարբեքիրից Անկարայի ուղղությամբ է տեղափոխվել Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ, ազգությամբ քուրդ Սելահաթին Դեմիրթաշը: Թուրքիայի գլխավոր դատախազության մեկնաբանությամբ՝ նա անվտանգության նպատակներից ելնելով է տեղափոխվել:
 
Կարեն Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստանի մասին խոսելիս, այն բաժանում է երկու հատվածի՝ հարավ–արևելյան և արևելյան: Վերջինս շեշտում է, որ հարավ–արևելյան նահանգների մեջ մտնող Դիարբեքիրից կամ Տիգրանակերտից մենք (հայերս – խմբ.) ոչ մի ակնկալիք երբեք չենք կարող ունենալ: Դիարբեքիրում քրդերը շատ ավելի մարտական են տրամադրված, նրանք ի տարբերություն Կարսի, Սարիղամիշի, Իգդիրի քրդերի, համարում են, որ այդ տարածքները ոչ թե թուրքերինը կամ հայերինն են, այլ՝ իրենցը:
Ինչպես Հովհաննիսյանն է նշում, որոշակի քաղաքական զարգացումների արդյունքում, մենք կարող ենք ակնկալիքներ ունենալ արևելյան նահանգների կողմից, մասնավորապես` Կարսի, Սարիղամիշի և Իգդիրի մասով:
 
«Այս օրերին Իգդիրում իրականացվում են մինչև այժմ թուրք–քրդական հակամարտության մեջ չլսված և չտեսնված գործողություններ: Այն մնացել է պարփակման մեջ, քանի որ «Թուրքսելը» անջատել է իր ծառայությունն Իգդիրում, այնտեղ չկա ինտերնետ–կապ, հոսանքազրկված են Իգդիրի որոշակի հատվածներ»,– հավելեց նա:
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
 
ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՀարբած տղամարդը ներքնազգեստով խեղդել է կնոջըՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը «Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանՉինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը