Վախճանվել է սպիտակ ջազի հիմնադիրներից մեկը՝ Մոուզ Էլիսոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 15-ին վախճանվել է ամերիկացի դաշնակահար, ջազի և բլյուզի երաժիշտ Մոուզ Էլիսոնը, հայտնում է Lenta.ru-ն:
Կատարողի մահվան լուրը հաստատել Է նրա կինը՝ Օդրը:
Նոյեմբերի 11-ին լրացել էր Էլիսոնի 89-ամյակը: Նա մահացել է Հարավային Կարոլինայի իր տանը:
Երաժիշտը համարվում է սպիտակ ջազի հիմնադիրներից մեկը և հայտնի է առանձնահատուկ ոճով, որը ջազը և բլյուզը զուգորդում է քանթրիի տարրերի հետ:
Էլիսոնի երգերի քավերները ձայնագրել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Van Morrison-ը, The Who-ն, The Clash-ը, Elvis Costello-ն եւ Yardbirds-ը:
Իր կյանքի ընթացքում երաժիշտը թողարկել է ավելի քան 30 սկավառակ, որոնցից առաջինը՝ Back Country Suite-ը, թողարկվել է 1957 թվականին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



