Վիգեն Սարգսյանի դրամական միջոցներով կարելի է 60 հազար հոգու փոխարեն 1000 դրամ վճարել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերին պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Վիգեն Սարգսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում են 15 միլիոն դրամ, 90 հազար ԱՄՆ դոլոր և 4 հազար եվրո:
Նորանշանակ նախարարը հայտարարագրել է մեկ բնակարան և ավտոտնակ, սակայն շարժական գույքի՝ ավտոմեքենայի վերաբերյալ տվյալներ իր հայտարարագրում չկան:
Սարգսյանի հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու՝ հոկտեմբերի 3–ն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները գոյացել են աշխատավարձից և կազմել 18 միլիոն 460 հազար դրամ:
Վիգեն Սարգսյանի անունը վերջին օրերին շատ է շրջանառվում՝ կապված իր կողմից նոր օրենսդրական նախաձեռնության՝ զոհված կամ հաշմված զինվորականների ընտանիքներին օգնելու նպատակով հիմնադրամ ստեղծելու առաջարկով, ըստ որի՝ յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամսական 1000 դրամի չափով գումար պիտի գանձվի և ուղղվի զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



