ԵՎՕԿ-ի նախկին նախագահ Պատրիկ Հիկեին ազատ են արձակել գրավի դիմաց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Պատրիկ Հիկեին դատարանը թույլ է տվել հեռանալ Բրազիլիայից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է AFP-ն: Հիկեն ձերբակալվել էր օգոստոսի 29-ին: Վերջինս կասկածվում էր Ռիո-2016 տոմսերի անօրինական վաճառքի մեջ: Իռլանդացին այս շրջանում տնային հսկողության ներքո էր Ռիո դե Ժանեյրոյում:
Դատարանը Հիկեին է վերադարձրել անձնագիրը, որպեսզի նա կարողանա արտասահմանում բուժում ստանալ: Սակայն ԵՎՕԿ-ի նախկին նախագահը ազատ արձակվելու համար գրավ է թողել 435 հազար եվրո:
Պատրիկ Հիկեն Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



