Ֆիննախը տուգանել է Ալրաղացի Լյովիկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովիկին պատկանող ընկերությունը տուգանվել է ֆինանսների նախարարության կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Ախթամար» ՓԲԸ-ի անունով Հայաստան են ներմուծվել 18820 կգ կենդանի խոզեր, որոնք 2015թ փետրվարի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի գրության համաձայն՝ վերցվել են 1 ամիս ժամկետով ժամանակավոր պահպանման, սակայն սահմանված ժամանակահատվածում ընկերությունը մաքսային մարմին հայտարարագիր չի ներկայացրել:
Արդյունքում՝ մայիսի 19-ին «Ախթամար» ՓԲԸ-ի տնօրեն Յուլիա Սարգսյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն եւ նա տուգանվել է 50.000 դրամի չափով:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



