Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի էլեկտրոնային միասնական առողջապահական տեղեկատվական համակարգի նախագիծը լավագույնն է ճանաչվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային միջոցառման ժամանակ հայկական ընկերությունները և պետական կառույցների ներկայացուցիչների լուծումները արժանացան բարձր գնահատականի՝ ճանաչվելով լավագույնը:

Պետական հատվածից  «Լավագույն ՏՏ Ծրագրի առաջարկ» ճանաչվեց  Հայաստանի էլեկտրոնային միասնական առողջապահական տեղեկատվական համակարգի նախագիծը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հայաստանի էլեկտրոնային առողջապահության նախագիծը մեկնարկել է դեռևս 2007 թվականին` ՀՀ առողջապահության նախարարության և Կենտրոնական բանկի ջանքերով: Այս ընթացքում սահմանվել են համակարգի գործունեության նպատակները, հայեցակարգը, պայմանները,  խնդիրները և այլն: 2010 թվականին այն ներկայացվել է ՀՀ կառավարությանը, անցել լրամշակման և կատարելագործման տևական ճանապարհ: 2015 թվականի  նոյեմբեր- դեկտեմբերին անցկացվել է պիլոտային փորձարկում, և այս տարվա մայիս-հունիսին կառավարության կողմից ընդունվել է ծրագրի վերջնական տարբերակը:

Ներկայումս տարվում է աշխատանք 2017 թվականի հունվարից Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգը ներդնելու ուղղությամբ: Սկզբնական փուլում այն կգործի պետական պատվերի ապահովման շրջանակում: Միասնական առողջապահական համակարգը ներառելու է Հայաստանի բնակչության առողջապահական քարտերը` էլեկտրոնային տարբերակով: Սա արդյունավետ կառավարման լիովին նոր մակարդակ է, որը նպատակահարմար է թե' վերահսկողության իրականացման և արդյունավետ կառավարման, թե' բնակչության հարմարավետության տեսանկյունից: Այն հնարավորություն կտա ի վերջո կառավարել և զել անիմաստ և կրկնակի հետազոտությունները, վերահսկել պետպատվերի իրականացումը, բացառել անհարկի դեղատոմսերի դուրսգրումը,  արդյունքում` նպատակային բաշխել բյուջեն: Մասնագետների դիտարկմամբ` սա առողջապահության համակարգում ստվերային գործունեությունը բացառելու և վերացնելու ամենաօպտիմալ տարբերակն է: Հայաստանի էլեկտրոնային միասնական առողջապահական տեղեկատվական համակարգը բազմաթիվ ծրագրային հնարավորություններ ունի` միտված բարելավելու, կանոնակարգելու և նոր որակ հաղորդելու մեր երկրում առողջապահության քաղաքականության իրագործմանը:

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում են