Երևան, 28.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպես Լոնդոնում սպանվեցին Ադրբեջանին զենք մատակարարող չեչենները

ՖՈՏՈ

PanARMENIAN.Net-ը գրում է.

Հատուկ օպերացիա հայկական ձևով

1993 թ․ փետրվարի վերջին Լոնդոնում սպանվեցին չեչեն բարձրաստիճան պաշտոնյա, Չեչնիայի ինքնահռչակ անկախ հանրապետության նախագահ Ջոխար Դուդաևի օգնական Ռուսլան Ուցիևը և նրա 20-ամյա եղբայրը։ Ինչպես շուտով պարզվեց, սպանությանն ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեին Հայաստանի Ազգային անվտանգության վարչության աշխատակիցները։
Հիմնական վարկածի համաձայն՝ Ուցիևները սպանվել էին նրանց կողմից Ադրբեջանի համար նախատեսված մեծաքանակ հրթիռների գնման գործարքը կանխելու համար։

PAN-ն ուսումնասիրել է այդ տարիներին միջազգային և սփյուռքի հայկական մամուլում սպանության գործի վերաբերյալ կատարված հրապարակումները և դրանց հիման վրա ներկայացնում է մեծ հնչեղություն ստացած գործի բոլոր հանգամանքները։

Պաշտոնական Գրոզնիի տվյալներով՝ Ռուսլան Ուցիևը Լոնդոն էր գործուղվել 1992 թ․ աշնանը Իչկերիայի Չեչենական Հանրապետության նախագահ Ջոխար Դուդաևիհանձնարարությամբ՝ ինքնահռչակ հանրապետության համար անձնագրեր պատրաստելու և թղթադրամներ տպելու գործը կազմակերպելու նպատակով։ Իրականում նրա գործնական խնդիրների ցանկը Լոնդոնում շատ ավելի լայն էր։ Ինչպես այն ժամանակ աղմկոտ գործի առնչությամբ մամուլին հայտնել էր Սքոթլանդ Յարդի (Լոնդոնի ոստիկանություն) պատասխանատու պաշտոնյաներից մեկը, Ռուսլան Ուցիևը բանակցություններ էր վարել գերմանական Stinnes AG ընկերության հետ չեչենական նավթը համաշխարհային գներով արագ վաճառելու նպատակով (նախքան այդ չեչենական նավթամթերքի մեծ խմբաքանակներ վաճառվել էին համաշխարհայինից զգալիորեն ցածր՝ դեմպինգային գներով, իսկ ստացված հսկայական եկամուտները տնօրինում էր երկրի վարչապետը)։ Բացի այդ, Ուցիևը հանդիպել էր ամերիկացի մի գործարարի հետ (որն ըստ անգլիական հատուկ ծառայությունների տվյալների կապված էր ամերիկյան հանցավոր շրջանակների հետ) և պայմանավորվածություն ձեռք բերել Չեչնիայի նավթավերամշակման գործարանների արդիականացման համար 173 միլիոն ֆունտ ստերլինգ ($263 միլիոն) վարկի ստացման համար։

Ռուսլան Ուցիևն Անգլիայում իրեն որպես Չեչնիայի վարչապետ էր ներկայացնում, թեև իրականում Դուդաևի գլխավորած բարձրագույն նախագահական խորհրդի փոխնախագահն էր, ինչպես նաև արտաքին տնտեսական կապերով նրա ներկայացուցիչը։ Նրա եղբայրը՝ 20-ամյա Նազարբեկը, մարտարվեստների մարզիկ էր և Ռուսլանի «ուժային» օգնականը, թեև ըստ պաշտոնական Գրոզնիի եղբոր հետ մեկնել էր անգլերեն սովորելու համար։ Ռուսլան Ուցիևը, ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, նաև քրեական հեղինակություն էր և Լոնդոնում սկսեց ցոփ ու շվայտ կյանք վարել՝ հաճախակի այցելում էր խաղատներ, թանկ ռեստորաններ, օգտվում էր «էլիտար» մարմնավաճառների ծառայություններից (ամսական 45 հազար դոլար վճարելով) և այլն։ Անգլիա ժամանելուն պես Չեչնիայի «վարչապետը» 700 հազար (այլ տվյալներով՝ 1 միլիոն) ֆունտ ստերլինգ կանխիկ վճարելով՝ երկհարկ շքեղ բնակարան գնեց կենտրոնական Լոնդոնի Բեյքեր փողոցում՝ լեգենդար Շերլոք Հոլմսինշանավոր բնակարանի հասցեին (221B Baker Street) շատ մոտ։

Անգլիայում հիմնավորվելուց հետո Ռուսլան Ուցիևն աշխատանքի ընդունեց 1988 թվականից Լոնդոնում բնակվող և նախքան այդ որպես լողավազանի հսկիչ աշխատող Գագիկ Տեր-Հովհաննիսյանին՝ որպես երկու եղբայրների թարգմանիչ, գիդ և խորհրդական։ Հենց հայ խորհրդականի օգնությամբ էլ Ուցիևները գնել էին Բեյքեր փողոցի թանկարժեք բնակարանը։ Ռուսլան Ուցիևը Գագիկ Տեր-Հովհաննիսյանի հետ ծանոթացել էր վերջինիս կնոջ՝ BBC-ի ռուսական ծառայության աշխատակից Էլիսոն Պոնտինգի միջոցով, որը կարճ ժամանակ առաջ Գրոզնիում հարցազրույց էր վերցրել չեչեն պաշտոնյայից։

Մանչեստրի համալսարանի ռուսական հետազոտությունների բաժնի ուսանողուհի Էլիսոն Պոնտինգը 1984 թ․մասնագիտական կատարելագործման համար գործուղվել էր Հայաստան, որտեղ էլ ծանոթացել էր Գագիկ Տեր-Հովհաննիսյանի հետ․ սիրահարվել էին, շարունակել նամակագրությունը Ալիսոնի Անգլիա վերադառնալուց հետո, իսկ 1986 թ․ ամուսնացել էին Երևանում։ Համալսարանն ավարտելուց հետո Էլիսոնն աշխատանքի էր անցել BBC-ի ռուսական ծառայությունում, և 1988թ․ ամուսինները տեղափոխվեցին Լոնդոն։ Գագիկը, որը Հայաստանում զբաղվում էր արվեստի հնարժեք իրերի վերավաճառքով, Անգլիայում նախ աշխատանքի ընդունվեց որպես լողավազանի հսկիչ, այնուհետև կնոջ օգնությամբ կարողացավ հաջողությամբ բիզնեսով զբաղվել, ավելի ստույգ՝ 90-ականների սկզբին հետխորհրդային երկրներ էր արտահանում համակարգիչներ, ֆաքսի սարքեր և էժան հագուստ։

Գագիկ Տեր-Հովհաննիսյանն իր աշխատանքային կարգավիճակով մասնակցում էր Ռ․ Ուցիևի տարբեր գործնական հանդիպումներին ու գործարքների կնքմանը։ Այդկերպ որոշ ժամանակ անց նա տեղեկացավ, որ չեչեն պաշտոնյան բանակցություններ է վարում 2000 հատ «Ստինգեր» կրովի զենիթահրթիռային համակարգ («երկիր-օդ» դասի) գնելու վերաբերյալ, որոնք ամբողջությամբ, կամ առնվազն դրանց մի մասը պետք է ուղարկվեր Ադրբեջան՝ Արցախում պատերազմող «հավատակից եղբայրներին» որպես աջակցություն։ Գագիկը չէր կարող անտարբեր մնալ այդ գործարքի նկատմամբ, որի հաջող իրականացումը կարող էր հայ-ադրբեջանական պատերազմում ուժերի հավասարակշռությունը փոխել ի վնաս իր հայրենիքի։

Գագիկ Տեր-Հովհաննիսյանը (ձախից) և Ուցիև եղբայրները

Այդ ամենի վերաբերյալ, ինչպես հետագայում նշվում է դատավարության փաստաթղթերում, Գագիկն անմիջապես տեղեկացնում է Հայաստանի Ազգային անվտանգության պետական վարչության աշխատակից Մկրտիչ Մարտիրոսյանին, որի հետ էլ Երևանում զբաղվում էր անտիկվարիատի վաճառքով։ Նա էլ տեղեկացրել էր իր վերադասին՝ անվտանգության բարձրաստիճան ծառայող Աշոտ Սարգսյանին․ վերջինս գործարքը խափանելու նպատակով ժամանում է Լոնդոն (որոշ աղբյուրներում նշվում է, որ Սարգսյանը Մեծ Բրիտանիա է մեկնել որպես Հայաստանի առևտրային պալատի նախագահ)։ Կարճ ժամանակ անց, Էլիսոն Պոնտինգի միջոցով (որը, սակայն, գործից տեղյակ չէր) մուտքի վիզա ստանալով, Լոնդոն է հասնում նաև Գագիկի նախկին գործընկեր Մկրտիչ Մարտիրոսյանը։

«Ստինգեր» հրթիռների գնման գործարքը խափանելու նպատակով 1993 թ․ փետրվարի սկզբին Լոնդոնի Լենգհեմ հյուրանոցում Մ․ Մարտիրոսյանը հանդիպեց Ռուսլան Ուցիև հետ (բնականաբար, Գագիկի ներկայությամբ) և փորձեց համոզել նրան հետ կանգնելու այդ մտադրությունից։ Ռ․ Ուցիևը, սակայն, շարունակել է հաստատել իր մտադրությունը, դրանով իսկ, բրիտանացի իրավապահների բնորոշմամբ, ստորագրել էր իր մահվան վճիռը։ Մ․ Մարտիրոսյանը, արդեն իսկ վճռելով ֆիզիկապես վերացնել Ռ․ Ուցիևին, մեկնում է ԱՄՆ և պայմանավորվում վարձու մարդասպանի՝ Լոս Անջելեսի հայ համայնքի անդամ ոմն Աշոտ Դետմենջյանի հետ (որոշ աղբյուրներում, ըստ դատավարության փաստաթղթերի, նշվում է նաև ոմն Արթուրի անունը՝ որպես վարձու մարդասպան․ թեև այս հարցում հստակություն չկա, սակայն ամենայն հավանականությամբ խոսքը միևնույն անձի՝ Ա․ Դետմենջյանի մասին է)։ Փետրվարի 20-ին Մկրտիչ Մարտիրոսյանը վերադառնում է Լոնդոն, արվարձաններից մեկում տուն վարձում և սպասում վարձու մարդասպանի ժամանմանը։ Սակայն պարզվում է, որ մուտքի վիզայի խնդիրների պատճառով Աշոտ Դետմենջյանը չի կարողանում գալ Մեծ Բրիտանիա։

Լենգհեմ հյուրանոցը, որտեղ կայացած հանդիպման ժամանակ նախապես փորձել էին համոզել Ուցիևին չգնել Ստինգերները

Փետրվարի 26-ին Նազարբեկ Ուցիևը անգինայի բուժման նպատակով տեղափոխվեց հիվանդանոց, և առիթից օգտվելով՝ հայ գործակալները որոշեցին չսպասել վարձու մարդասպանին ու միանգամից Ռուսլան Ուցիևի հետ հաշիվները փակել։ Հենց նույն օրը իր շքեղ բնակարանում՝ սեփական անկողնում, խլացուցիչ ունեցող ատրճանակով գլխին արձակված երեք կրակոցից սպանվեց չեչեն պաշտոնյան։ Երկու օր անց՝ հիվանդանոցից տուն վերադառնալուց հետո, Նազարբեկը ևս սպանվեց նույն եղանակով։ Նազարբեկ Ուցիևի սպանության միակ պատճառը, ինչպես հետագայում կպարզվեր, նրա կողմից անխուսափելի վրեժխնդրությունը կանխելն էր։

Ռուսլանի սպանությունից հետո հետքերը թաքցնելու նպատակով Մարտիրոսյանն ու Տեր-Հովհաննիսյանը պատվիրեցին նոր մահճակալ (ակնհայտորեն փոխարինելու համար այն մեկը, որի վրա սպանվել էր ավագ Ուցիևը), իսկ Գագիկը սպանված Ռուսլանի բանկային քարտով սառցարան-սառնարան գնեց, որի մեջ էլ դրեցին Ռուսլանի մարմինը և սառնարանը փաթեթավորեցին նախապես գնված հատուկ ստվարաթղթե արկղով։ Այնուհետև մահճակալը բերող բեռնակիրներին 450 ֆունտ ստերլինգով առաջարկեցին արկղը, որի մեջ իբրև թե 17-րդ դարի արձանիկ էր, տեղափոխել Լոնդոնի արվարձաններից մեկում վարձված տուն՝ դիակն այնտեղ անհետացնելու համար։ Սակայն տեղափոխելիս ճանապարհի կեսին «արձանիկը» շուռ եկավ, արկղը պատռվեց, և բեռնակիրները, կասկածելի հոտ առնելով, դիմեցին ոստիկանություն։ Թեև այդ ընթացքում Նազարբեկին ևս հասցրին սպանել, սակայն մնացածն արդեն ժամանակի հարց էր։

Սպանված Նազարբեկ Ուցիևի տանը նախապես թաքնված ոստիկանները Մ․ Մարտիրոսյանին և Գ․ Տեր-Հովհաննիսյանին ձերբակալեցին այն պահին, երբ վերջիններս էլեկտրական սղոցով ու աղբի համար նախատեսված մեծ պարկերով մտան Նազարբեկի սենյակ՝ դիակը մասնատելով այլ վայր տեղափոխելու մտադրությամբ։ Հայտնաբերվեց նաև սպանության գործիք ատրճանակը։ Ձերբակալվեց նաև Էլիսոն Պոնտինգը, սակայն պարզելով, որ նա ոչնչից տեղյակ չի եղել, բաց թողեցին։

Կրկնակի սպանության իրական դրդապատճառները անմիջապես չպարզվեցին, և քննիչները նախապես ենթադրեցին, թե չեչեն եղբայրներին սպանել են նրանց շքեղ տունն ու հարստությունը կողոպտելու նպատակով։ Սակայն հետագայում ի հայտ եկած նոր հանգամանքները և սպանության կասկածյալների հարցաքննությունները հուշեցին, որ հանցագործության կաըարման մոտիվներն այլ են։ Սպանությանը հաջորդող օրերին արդեն չեչենական մամուլը գրեց, թե սպանությունները կազմակերպվել էին ռուսաստանյանհատուկ ծառայությունների կողմից՝ նպատակ ունենալով վախեցնել Չեչնիայի իշխանություններին և ստիպելու ստորագրել դաշնային պայմանագիրը: Գագիկ Տեր-Հովհաննիսյանը ձերբակալությունից հետո չընդունեց Ռուսլան և Նազարբեկ Ուցիևների սպանության իրեն վերագրվող մեղադրանքը․ հետագայում քննությամբ պարզվեց նաև, որ Ռուսլանի սպանության օրը նա ալիբի ուներ՝ գնացքով այլ տեղ էր մեկնել։ Մկրտիչ Մարտիրոսյանը, ընդհակառակը, հենց սկզբից ընդունեց մեղքը և խոստովանեց, որ Հայաստանի Ազգային անվտանգության պետական վարչության աշխատակից է ու գործել է Աշոտ Սարգսյանի հանձնարարությամբ։ Սակայն հետագայում նա փոխել էր նախնական ցուցմունքները՝ նշելով, թե Ուցիևներին վարձու մարդասպան Արթուրն է սպանել։ Իսկ երբ ձերբակալությունից հետո ոստիկանությունը Մարտիրոսյանի հագուստի տակ օձի թույնով լի փոքրիկ սրվակ հայտնաբերեց, վերջինս նշեց, որ այն իրեն Ազգային անվտանգության վարչությունից են տվել անհրաժեշտության դեպքում ինքնասպանություն գործելու նպատակով։ Շուտով գյուրզայի թույնով լի նման մի սրվակ էլ Լոս Անջելեսից փոստով ուղարկվեց Գագիկի հասցեով, սակայն մաքսատանը հայտնաբերվեց․ պարզվեց, որ սրվակը պատվիրել էր կինը՝ Էլիսոնը։ Վերջինս կրկին ձերբակալվեց, բայց հետո նորից ազատ արձակվեց՝ նրա արարքներում քրեորեն հետապնդելի բան չգտնելով։

Շուտով գործի քննությունը էլ ավելի բարդացավ․ Ուցիևների սպանության գործում առանցքային դեր խաղացած Մկրտիչ Մարտիրոսյանը բանտում դատավարության մեկնարկին սպասելիս ամռան սկզբին սավանով կախվելով ինքնասպան եղավ։ Նախքան այդ՝ մայիսին, բանտում նրան էր այցելել անվտանգության մի աշխատակից (որոշ աղբյուրներով՝ հենց Աշոտ Սարգսյանը), որը Մկրտիչին օձի թույնով թաթախված շորի փոքր կտոր էր տվել․ վերջինս պետք է մաշկի վրա կտրվածք աներ և կտորը վրան դնելով ինքասպան լիներ, սակայն բանտային ստուգման արդյունքում այդ կտորը ևս հայտնաբերվել էր։ Այնուամենայնիվ, ինքնասպան լինելուց օրեր առաջ Մարտիրոսյանը, որը ոստիկանության կողմից բնութագրվել է որպես «շատ խելացի, հումորի նուրբ զգացումով մարդ, սակայն դաժան մարդասպան», բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակիցներին հասցրել էր որոշ բաներ հայտնել՝ նշելով նաև, որ Անվտանգության վարչությունը (ըստ աղբյուրների՝ «ԿԳԲ»-ն) սպառնացել էր, թե կվնասի Հայաստանում գտնվող իր ընտանիքի անդամներին ու մի քանի անգամ կրկնել էր՝ «ԿԳԲ-ն երբևէ ոչ մեկին չի ներում»։

Մարտիրոսյանի մարմինը հետագայում իր ընտանիքի խնդրանքով հուղարկավորման համար տեղափոխվեց Հայաստան։ Իսկ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները դատավարության ընթացքին ներկա չէին եղել, և դեսպանատան ներգրավվածությունը գործին սահմանափակվել էր սպանություններին Հայաստանի Ազգային անվտանգության պետական վարչության որևէ կերպ մասնակցությունը հերքելով։

Աշոտ Սարգսյանին Մարտիրոսյանի ու Տեր-Հովհաննիսյանի ձերբակալությունից հետո Լոնդոնում գտնել չհաջողվեց, իսկ մի քանի ամիս անց նրան Մոսկվայում չբացահայտված հանգամանքերում սպանված էին գտել։ Ինչ վերաբերում է Գագիկ Տեր-Հովհաննիսյանին, սպանություններին նրա անմիջապես մասնակից լինելը այդպես էլ չապացուցվեց (և առհասարակ, քննությամբ այդպես էլ չպարզվեց, թե ի վերջո ում կրակոցներով էին սպանվել Ուցիևները, քանի որ ատրճանակի վրա մատնահետքեր չկային), սակայն 1993 թ․ հոկտեմբերին դատարանի կողմից նա կրկնակի ցմահ ազատազարկման դատապարտվեց սպանությունների կատարմանը մեղսակից լինելու մեղադրանքով։

Ինչ վերաբերում է Էլիսոն Պոնտինգին, քաղաքական դրդապատճառներով սպանության խճճված պատմության արանքում հայտնված բրիտանացի լրագրողը անձնական մեծ ողբերգություն ապրեց։ Հայ ամուսնու ցմահ դատապարտումից բացի, նաև իր կյանքին էր անմիջական վտանգ էր սպառնում, քանի որ Ուցիև եղբայրների սպանությունից հետո վենդետայի նպատակով Անգլիա ժամանած նրանց մերձավորները մի քանի անգամ փորձել էին գտնել ու վրեժխնդիր լինել Էլիսոնից։ Սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին, ու 1994 թ․ ապրիլին սեփական տան շեմին սպանվեց Էլիսոնի հարազատ քույրը՝ Քարեն Ռիդը, որն արտաքնապես շատ նման էր Էլիսոնին, ինչն էլ չեչեն մարդասպանին շփոթության տեղիք էր տվել։ Էլիսոնն այնուամենայնիվ դրանից հետո երկար ժամանակ ոստիկանության խիստ հսկողության տակ էր ապրում, իսկ հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։

Գլխավոր լուսանկարում՝ աֆղան մոջահեդները «Սթինգերով»՝ ԽՍՀՄ աֆղանական պատերազմի տարիներին:

17-ամյա տղայի սպանությունից հետո փորձել են հրկիզել մեղադրյալներից մեկի տունը. կա 4 կալանավորած, 1 հետախուզվող «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան «Տեղյա՞կ են՝ ինչ վիճակում են արցախցի ընտանիքները. ստիպում են լքել նաև Հայաստանը». Հակոբ Հակոբյան Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով․ ձյուն կգա՞ էլի Տղամարդը, որը 27 տարի բանտում էր անցկացրել չկատարած սպանության համար, ստացել է 13 մլն դոլարի փոխհատուցում Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում. այրվել է գույքի մի մասը Կիրանցից ահա այս թղթի հիման վրա հողերը հանձնեցին. Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամը փաստաթուղթ է հրապարակել Քիչ մնաց. Ռոմելա Սարգսյանը ակնարկել է նորությունների մասին Յամալը՝ Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ Անշարժ գույքի գործակալությունների ծառայությունները կթանկանա՞ն. մեկնաբանում է փորձագետը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծմանը․ Տիգրան Ավինյան Վթարային ջրանջատում․ երկար ժամանակով ջուր չի լինելու Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր«Ուզում եմ գալ եւ իմ հայրենիքի մեջ գործել»․ Սիմոն Աբգարյանը Երեւանում հանդես կգա իր հեղինակային ներկայացմամբ Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Երկիրը կրկին մնացել է միայն մեկ Լուսնով․ 2024 PT5 աստերոիդը հեռացել է մերձերկրյա ուղեծրից Իմ հրավերով խորհրդարանում էին Երիտասարդական կառույց / «Քաղաքացիական պայմանագիր»-ի անդամները․ Սոնա ՂազարյանԿվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին Ուզում եմ բերքը հավաքելու հնարավորություն ունենամ․ Տեղ գյուղի բնակիչն ադրբեջանցիների «քթի տակ» հող է մշակում Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն ՓամբուխչյանԴադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմնադրամ ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան ՄԻՊ-ն ընդունել է Հավասար իրավունքների պաշտպանություն հիմնադրամի տնօրենին Ինչո՞ւ է նիստը տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. ռուբլին արժեզրկվել է Արևածագին այլևս դադարեցին հրետակոծությունները, չենք լսելու սարսափեցնող տագնապի ձայնը․ Լիբանանում հրադադար է Կորեայի ձորում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումը. Գեղամ Ստեփանյան Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր ԱվետիսյանAmio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկումԿյանքին վտանգ սպառնացող խախտումներ թույլ տված ձեռնարկատերերին թույլ չեն տա աշխատել Հայաստանում ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերը Wildberries-ում Իդրամ կաԱմբողջական գենոմի առաջին հետազոտությունը  հերքում է հայերի ծագման մասին Հերոդոտոսի տեսությունըC360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքը շարունակում է նվազել Շուրջ 96.140.000 դրամի հափշտակություն․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան ՊՆ-ում բարձրաստիճան նոր նշանակումներ են եղել (լուսանկարներ) Էդուարդ Հակոբյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից Ձմեռային անվադողերի բացակայության դեպքում վարորդները որքա՞ն ու երբվանի՞ց կտուգանվեն Քրեյգ Դեյվիդը գալիս է Երևան. ո՞ր հայ արտիստները նրա հետ հանդես կգան նույն բեմում Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, կա 5 տուժած Ալեն Սիմոնյանի հետ զրույցից նեղված` Հովիկ Աղազարյանը փորձել է «ապաստան գտնել» Թագուհի Թովմասյանի մոտ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղազախստան․ մանրամասներ (տեսանյութ) Երբ կհրապարակվի Գեղամ Նազարյանի «դատավճիռը»