Երեւանում 65-ամյա կինը խաղողի վազեր էտելիս հոսանքահարվել եւ մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի բնակչուհի 65-ամյա Անետա Միրզոյանը այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խաղողի վազեր էտելիս հոսանքահարվել եւ մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան 24 հասցեում՝ Քրիստոնեական մշակույթի հիմնադրամի բակում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից։
«Կինը մկրատով մշակել է խաղողի վազերը, վազերի վրա հոսանքի լարեր է եղել փաթաթված, պատահամաբար կտրել է լարը, այդ ժամանակ հոսանքահարվել է եւ մահացել»,-ասացին ՏԿԱԻՆ-ից։
Դեպքի վայր են գնացել ՏԿԱԻՆ փրկարար խումբը։ Այս առնչությամբ նյութեր են նախապատրաստվում ՀՀ Քննչական կոմիտեում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



