Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ժյուրիի անդամներին հողին հավասարեցնելով, տղայի համար լավ բան չենք անում…

ԼԱՅՖ

Hraparak.am-ը գրում է.

«X Factor»-ի պատմական հաղորդման մասին համացանցային աղմուկ- աղաղակը, վիրավորանքը ստիպեց ինձ, որ ես էլ նայեմ հաղորդումը: Մի անգամ նայելուց հետո կրկին անդրադարձա՝ գուցե ինչ որ բան ճի՞շտ չեմ զգում, հասկանում: 

Որ ժյուրիի անդամները «շատ թիթիզացան», բան չունեմ ասելու, շոու է:

Ասեմ, որ երիտասարդն ինձ, կարծում եմ նաև շատերին դուր եկավ իր լրջությամբ, անկեղծությամբ, բնականությամբ: Չնայած Եղիշեն 17 տարեկան էր, բայց նրանից հորդում էր առնականության ուժը: Երգի կատարման մասին բան չունեմ ասելու, մասնագետ չեմ, բայց Եղիշեի՝ տարիքին ոչ բնորոշ լրջությունը, որը հավանաբար կապված էր տղայի լարվածության հետ, ժյուրիի անդամների մոտ, առանց միմյանց հետ պայմանավորվածության, երիտասարդին ուրախացնելու ցանկություն առաջացրեց: Ես այդպես հասկացա:

Ժյուրիի անդամների հայացքներում բարություն, ուրախություն կար, ախր հաճախ չես հանդիպում բնության պես անկեղծ մաքրություն, պարզություն, անկեղծություն: 

Հիշեցի, երբ կյանքումս առաջին անգամ Երևան էի եկել՝ ընդունելության քննությունների մասնակցելու, ի՜նչ միամիտն էի: Ինձ ասացին՝ Հասմիկ, դե պատասխանիր, ցնցվեցի. -Որտեղի՞ց գիտեք անունս,- հարցրի միամիտ,- չիմանալով, որ թղթերս նրանց մոտ է: Հանձնաժողովի անդամներն այնպես բարձր ծիծաղեցին, մի կին նույնիսկ շոյեց գլուխս՝ փոքրիկս, սարերից եկած միամիտս… Իրենք ի՞նչ գիտեն, որ սարերից եմ եկել,- մտածեցի ու չհարցրի, որ ծիծաղի նոր ալիք չբարձրացնեմ: Հիմա մեր Եղիշեն է:

Մաքու՜ր- մաքու՜ր… Կարծում եմ ժյուրիի անդամներից գոնե մեկի մտքով անցած կլիներ՝ շոյել երիտասարդի գլուխը: Բայց դրա փոխարեն բոլորն աշխուժացան, պարեցին, որ տղայի դեմքին ժպիտ տեսնեն: Բայց չտեսան, որովհետև Եղիշեն լարված էր՝ էդ ես ինչքա՜ն լավ եմ երգում, որ մեր էդ հայտնի ժյուրին շուրջս թռվռում է: Միայն մի հարցում ժյուրիի հետ համաձայն չեմ: Որ ասում են՝ Եղիշեի մեջ կյանք չկա, էմոցիա չկա: Երիտասարդի մեջ այնքա՜ն կյանք կա, որը ստիպեց ձեզ՝ իրարից անկախ, տեղներիցդ թռնեք ու պարեք… Քննադատողներին խնդրում եմ մի բան հաշվի առնեն:

Ժյուրիի անդամները երիտասարդի համար մե՜ծ հեղինակություն են, այդպես անխնա մի ծաղրեք նրանց, թույլ տվեք Եղիշեն տեսնի այն բարձունքը, որը ինքը պատկերացնում էր: Նա դեռ սար է բարձրանալու: Ու հաղթահարելու է բարձունքը, կարևոր չէ որ ասպարեզում կլինի, նրա թևերը անվնաս թողեք: Ժյուրիի անդամներին հողին հավասարեցնելով, տղայի համար լավ բան չենք անում:

ՀԳ Ես այդպես եմ մտածում: Կարծում եմ կարծիքի համար ինձ էլ բրդի պես չեք գզզի:

Տարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին