Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գուրգեն Դաբաղյանը Եղիշե Աղաջանյանի հետ հանդիպման մանրամասների և ժյուրիին հասցված վիրավորանքի մասին

ԼԱՅՖ

Tert.am Life-ը գրում է.

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը երեկ հանդիպել է «Շանթ» հեռուստաընկերության «X-Factor» նախագծից հայտնի դարձած Եղիշե Աղաջանյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք երգչի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա լուսանկար է հրապարակել Եղիշեի հետ և մակագրել, որ, երբեմն, նա ժպտում է:

 Tert.am Life-ը կապ հաստատեց երգիչ Գուրգեն Դաբաղյանի հետ և զրուցեց հանդիպման մանրամասներից:

 Գուրգենի խոսքով՝ Եղիշեի ցանկությունն է եղել հանդիպել իր հետ:

 «ֆեյսբուքի իմ էջին նա նամակ էր գրել, որ ցանկանում է հանդիպել ինձ հետ: Օգնականս փոխանցեց, իսկ ես ասացի՝ սիրով պատրաստ եմ, քանի որ նա շատ էր ցանկանում հանդիպել, և հաղորդման մեջ էլ ասում էր, որ սիրում է ինձ ու իմ երգերը: Պայմանավորվեցինք և երեկ հանդիպեցինք: Հանդիպման ժամանակ զրուցել ենք տարբեր թեմաներից, հիմնականում երաժշտությունից, երգեցողությունից և մի քանի  խորհուրդներ եմ տվել նրան»,- պատմեց Գուրգենը:

 

 Երգիչը Եղիշեի կատարումը դրական գնահատեց. «Եթե դիտարկենք, որ նա երաժշտական կրթություն չունի ու  առաջին անգամ էր այդպիսի մեծ լսարանի համար երգում վատ չէր: Բայց, ընդհանուր առմամբ, շատ թերություններ կար»:

 Հարցին, եթե դուք լինեիք ժյուրիի կազմում ինչպե՞ս կգնահատեիք, երգիչը պատասխանեց. «Երբ տեսանյութով եք նայում դա ուրիշ է, երբ ժյուրին հենց տաղավարում է լինում ուրիշ է: Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Բայց ինչ վերաբերվում է համացանցում տարածված լուրերի, որ ժյուրին ծաղրում էր, ապա կկրկնեմ այն, ինչ ասել եմ՝ դեմ եմ ծաղրին, բայց այդտեղ ծաղր չի եղել: Պետք չէր ժյուրիին հասցնել անձնական վիրավորանք»:

 

 Համացանցում մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութում «X-Factor»-ի ժյուրիի կազմի չի հաջողվել ծիծաղեցնել Եղիշեին, իսկ Գուրգենին հաջողվել է, իսկ ինչպես է հաջողվել, նա պատասխանում է. «Իրականում, նա լուրջ կերպար է ու շատ քիչ է ժպտում: Երբ ժյուրին ասում էր՝ «լուրջ ես»,  դրա մեջ կա ճշմարտություն և իրեն ծիծաղեցնել շատ բարդ է: Բայց ինձ մոտ կարծես ստացվեց»:

 Վերջում Գուրգենը նշեց, որ հնարավորության դեպքում նա կօգնի Եղիշեին. «Իրենց կողմից ցանկություն կա, բայց չգիտեմ ինչպես կլինի, իմ զբաղվածությունից է կապված»:

 

«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը