Վանի քաղաքապետը կալանավորվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱհաբեկչության դեմ հետաքննության շրջանակում ձերբակալված և պաշտոնից հեռացված Վանի քաղաքապետ Բեքիր Քայան կալանավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Քայային կալանավորելու մասին որոշում է ընդունվել «Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքով:
Ավելի վաղ ձերբակալվել, ապա կալանավորվել էին նաև Թունջելիի (Դերսիմ) քաղաքապետ Ալի Բուլը, Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը, Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքը և Ֆըրաթ Անլըն: Նրանց բոլորին մեղադրանքներ են առաջադրված Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



