Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպիսի ավարտ ունեցավ Տաթև Հովակիմյանի և Դավիթ Սարգսյանի սիրային պատմությունը

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Երեկ Տինիկային թատրոնի փորձասրահում ոչ ստանդարտ ներկայացում էր. Տաթև Հովակիմյանը և Դավիթ Սարգսյանը հայտնվել էին սիրային խառնաշփոթում: «Խոսիր ինձ հետ» ներկայացումը երեք գործերի միքս էր, որտեղ անմիջական մասնակցություն ուներ նաև հանդիսատեսը:  

«Մենք շատ հաճախ հանդիսատեսին դահլիճում նստեցնում ենք, իսկ բեմում անում ենք այն, ինչ ուզում ենք: Այսինքն՝ հաճախ բացակայում է դերասան-հանդիսատես կապը: Այս ներկայացումը երկխոսության մեջ մտնելու մի տարբերակ է, որը ինչ-որ չափով հետաքրքություն է առաջացնում: 20-25 տեղ է հատկացված հանդիսատեսի համար, իսկ երբ հարցնում են՝ ինչո՞ւ այդքան տեղ, մի պարզ պատճառով՝ հենց այդքան մարդ էլ դառնում է սիրային փոխհարաբերությունների մասնակիցը»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց ներկայացման ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը: 

Պիեսի հիմքում սերն է, տղա-աղջիկ հարաբերությունները, կենցաղը, որը կյանքի յուրաքանչյուր փուլում փոխվում է: Այն էտապային շղթա է, երբ անցնում է ցանկացած զույգ և ցանկացած մարդ իր կյանքի ընթացում: Հանդիսատեսի ընկալումը և տեսակետը շատ տարբեր է՝ կախված տարիքային խմբից. «Մի քանի փակ դիտում ենք արել, որոնց ներկա էին տարբեր տարիքային խմբեր: Կային տեսարաններ, որտեղ երիտասարդները ծիծաղում էին, իսկ նույն այդ տեսարանների ժամանակ ավագ սերունդը լուռ էր: Ինչպես է դա մեկնաբանվում, որ իրենց կյանքում այդ դեպքերը, իրավիճակները եղել են: Օրինակ՝ իրենց ընտանեկան կյանքից դուրս են մնացել բարի լույս և բարի գիշեր ասելը»:  

Դերասանուհի Տաթև Հովակիմյանը և Սամսոնն արդեն առիթ ունեցել էին միասին աշխատելու: Միասին խոսելուց հետո էլ ծնվել էր այս ներկայացման գաղափարը. «Մենք միայն խնդիր ունեինք լավ դերասան գտնելու և արդյունքում գտանք Դավիթին»,- պատմում է Տաթևը, ով Դավիթի հետ առաջին անգամ էր խաղում, ավելին՝ առաջին անգամ էր ծանոթանում:  

Մոտ չորս ամիս փորձերից հետո ստացվեց ներկայացման վերջնական արդյունքը. «Ներկայացումը մի տեսակ իր օրգանիկայի հետ համապատասխանում է հենց այս թատրոնին: Ներկայացման մեջ կային նաև իմպրովիզներ, քանի որ այս տեսակ ներկայացումը դժվար է երկու անգամ նույնությամբ խաղալ»,- նշում է Դավիթը: 

Դերասանների համար միակ բարդությունը հանդիսատեսին այդքան մոտ լինելն էր և նրանց արտահայտած էմոցիաները: «Կա այսպիսի հասկացություն՝ փողոցային թատրոն։ Այս ներկայացումն այդ ժանրում էր: Ինչքան դժվար է այս ժանրում խաղալ, այնքան էլ՝ հետաքրքիր: Օրինակ, երբ դու ֆիլմում ես նկարահանվում, ունես դուբլերի հնարավորություն, իսկ երբ թատրոնում ես, կա չորրորդ պատ հասկացություն, իսկ այս ներկայացման մեջ այն չկար: Դու տեսնում ես հանդիսատեսին և չունես հնարավորություն սխալվելու»,- նշում է Դավիթը: 

Տաթևն էլ լրացնելով խաղընկերոջն՝ ավելացրեց. «Ամեն դեպքում դու չգիտես՝ ինչպես կարձագանքի հանդիսատեսը քո արածին, այսինքն՝ անգամ ամենավատին պետք է սպասես: Մենք գիտենք մեր տեքստը և գիտենք՝ ինչ ենք ասելու, բայց չգիտենք՝ ինչ կասի հանդիսատեսը: Ամեն ինչ գալիս է հանդիսատեսի կրթվածությունից, նայած՝ ինչ հանդիսատես է ներկա լինում ներկայացմանը»:  

Նշենք, որ ներկայացումը կարող եք դիտել դեկտեմբերի 1-ին և 3-ին, այդ ժամանակ էլ կիմանաք, թե ինչպիսի ավարտ ունեցավ Տաթևի և Դավիթի սիրային պատմությունը

Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու