Պետդումայի կոմիտեն պաշտպանեց ՀՕՊ–ի մասին Հայաստանի հետ համաձայնագրի վավերացումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ Պետդումայի կոմիտեն հանձնարարել է ընդունել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը. տեղեկացնում Է «ՌԻԱ նովոստին»:
Համաձայնագիրը կնքված է հինգ տարի ժամկետով՝ հնգամյա շրջաններով դրա երկարացման հնարավորությամբ:
Ինչպես նշվում է բացատրական գրության մեջ, համաձայնագիրը լիովին համապատասխանում է ՌԴ–ի շահերին: «Դրա իրագործումը թույլ կտա բարձրացնել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պահպանության հուսալիությունը, ինչպես նաև սահմանել հակաօդային պաշտպանության զորքերի (ուժերի) կիրառման կարգը` մարտական հերթապահության առաջադրանքները համատեղ կատարելիս»,– ասված է բացատրական գրության մեջ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



