Հայաստանում էլեկտրական սարքերի արտադրությունն աճել է 33,5 տոկոսով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել են 4 մլրդ 679,5 մլն դրամի էլեկտրական սարքեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 33.5 տոկոսով:
2016 թվականի առաջին ինն ամսում Հայաստանում աճել են նաև համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունները՝ կազմելով 4 մլրդ 143.9 մլն դրամ: 2015 թվականի համանուն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 15.4 տոկոսով:
Միևնույն ժամանակ 4.4 տոկոսով նվազել են ուրիշ խմբավորումներում չներառված մեքենաների և սարքավորանքի արտադրությունները՝ կազմելով 2 մլրդ 637.5 տոկոս:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



