«Հրապարակ». «Наш дом - Газпром». ՊԵԿ-ի «գազիֆիկացումը» շարունակվում է. չեն թողնում գումար աշխատել
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են: Հիմա էլ օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետ Արմեն Ադամյանն է ազատվել պաշտոնից: Ազատվել է նաեւ ՊԵԿ ֆինանսահաշվային վարչության պետը:
ՊԵԿ-ում ակնկալում են հերթական «գազավիկների» մուտքը հարկային, որտեղ կատակում են, թե ՌԴ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Վիկտոր Չեռնոմիրդինի օրինակով Կարեն Կարապետյանը եւ իր թիմը ձեւավորում են նոր կուսակցություն՝ «Наш дом - Газпром»:
Ի դեպ, հարկայինում նեղսրտած են, որ ՊԵԿ նորանշանակ նախագահն իրենց չի թողնում գումար աշխատել։ Նրանք կարծում են, որ մաքսայինում շարունակում են աշխատել, իսկ իրենք զրկված են դրանից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



