Հայաստանից ապաստան խնդրողների թիվը կտրուկ նվազել է. 9 ամսում դիմել է ընդամենը 72 անձ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս տարվա առաջին 9 ամիսներին ապաստան ստանալու խնդրանքով Հայաստանի պատկան մարմիններին է դիմել 72 անձ։ Այս մասին տեղեկանում են Միգրացիոն պետական ծառայության կայքից։
Ապաստան ստանալու խնդրանքով դիմել է 1–ական քաղաքացի Բահրեյնից, Բենինից, Կամերունից, 2–ը՝ Թուրքիայից, 15–ն՝ Իրանից, 9–ը՝ Իրաքից, 3–ը՝ Ուկրաինայից։ Ամենաշատը դիմել են Սիրիայից՝ 38 քաղաքացի։
Նշենք, որ նրանցից միայն 26–ն է փախստականի կարգավիճակ ստացել։
Ի դեպ, ապաստան խնդրողների թիվը կտրուկ նվազել է. նախորդ տարում ապաստանի համար դիմել էր 3 հարյուր 16 անձ, նրանցից 104–ը՝ Սիրիայից։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



