Փարիզից ոչ հեռու ստորգետնյա կայանատեղիում երեք ականանետ են գտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզից 26 կմ դեպի հարավ-արեւելք Էվրի քաղաքի ստորգետնյա կայանատեղիում զրահաբաճկոններ, ատրճանակներ, ավտոմատ հրազենի փամփուշտներ եւ երեք ականանետ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է RFI-ը:
Կայանատեղին գտնվում է մեծ առեւտրի կենտրոնի եւ RER-ի կայարանի հարեւանությամբ: Էվրիի դատախազությունում հայտարարել են, որ առայժմ վկայություններ չունեն զինանոցի տիրոջ եւ հայտնաբերվածի օգտագործման նպատակների մասին:
Վերսալի քրեական ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ կազմակերպված հանցավորության հարցերով զբաղվող ստորաբաժանման հետ:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



