Ինդոնեզիայում ձերբկալել են ԻՊ-ի 5 ենթադրյալ ահաբեկիչ կողմնակիցների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի ոստիկանության հատուկ ջոկատը երկրի մայրաքաղաքի արեւելյան արվարձանում ձերբակալել է «Իսլամական պետության» խմբավորման 5 ենթադրյալ ահաբեկիչ կողմնակիցների, հաղորդում է Jakarta Globe-ը։
«Մենք նրանց ձերբակալել ենք ինդոնեզացի գրոհայիններին Սիրիա ուղարկելուն առնչություն ունենալու համար, որպեսզի նրանք այնտեղ միանան ԻՊ-ին»,-պարբերականին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Պաշտոնական տվյալներով, ընդհանուր առմամբ, Ինդոնեզիայից Սիրիա է ուղեւորվել մոտ 500 մարդ, որոնք այնտեղ միացել են ԻՊ-ի պայքարին։ Նրանցից մոտ 40-ը վերադարձել են Ինդոնեզիա, որոնցից 20-ը ունեն մարտական գործողությունների փորձ, հաղորդում է Jakarta Globe-ը։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



