Բրյուսելում 41 ուղեւորի խուլիգանության համար հանել են օդանավից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելի «Զավենթեմ» միջազգային օդանավակայանում օդանավից հանել են 41 խուլիգանների, որոնց մ ի մասը հարբած էր, հայտնում է RTL Info–ն։
136 ուղեւորներով օդանավը պետք է իսպանական Ալիկանտե քաղաք ուղեւորվեր օրվա երկրորդ կեսին։
«Մի խումբ ուղեւորներ իրենց անթույլատրելի ձեւով էին պահում։ Նրանց կարգի հրավիրելու փորձերը արդյունք չեն տվել»,- ասել է Brussels Airlines–ի պաշտոնական ներկայացուցիչը։
Նա ճշգրտել է, որ խուլիգանները, որոնցից ոչ մեկը Բելգիայի քաղաքացի չէր, սպառնացել են անձնակազմին։
41 ուղեւորներին հանել են օդանավից, նրանց ուղեբեռերը՝ նույնպես։ Դրանից հետո օդանավը Ալիկանտե է ուղեւորվել՝ 2․5 ժամ ուշացումով։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



