«Մանկական եվրատեսիլում» երկրորդ տեղը գրաված հայ մասնակիցները հայրենիք կվերադառնան նոյեմբերի 22-ին
ԼԱՅՖ«Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը նոյեմբերի 22-ին` ժամը 03:05-ին կվերադառնան Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, նրանց դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Զվարթնոց միջազգային օդանավակայանում:
Հայաստանը «Մանկական եվրատեսիլ- 2016» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Մրցույթում այս տարի Հայաստանը, ընդհանուր առմամբ, արժանացել է 232 միավորի եւ ընդամենը 7 միավորով զիջել առաջին տեղը զբաղեցրած Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլիին: 209 միավորով երրորդ տեղում էր Իտալիայի ներկայացուցիչը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



