Բռնցքամարտիկ Նարեկ Հովհաննիսյանը դուրս եկավ աշխարհի առաջնության հաջորդ փուլ
ՍՊՈՐՏՍանկտ-Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներից ռինգ դուրս եկած 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը տոնեց իր 2-րդ հաղթանակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը 3:0 հաշվով առավելության հասավ ավստրիացի Սիբուրն Բալեյի նկատմամբ և դուրս եկավ 1/8 փուլ:
Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են նաև 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աբգարյանն ու Սարգսյանը վաղը կպայքարեն քառորդ եզրափակիչ մտնելու համար, իսկ Նարեկ Հովհաննիսյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը 1/8 փուլի մենամարտերը կանցկացնեն նոյեմբերի 22-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



