Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մերի Շահինյան. «Ես կրեատիվ մայրիկ եմ

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Մերի Շահինյանը մոտ մեկ ու կես տարի առաջ ամուսնացավ: Այսօր արդեն նա մայրիկ է, ուշադիր, հոգատար, մի քիչ անհանգիստ մայրիկ: Փոքրիկ Միքայելը գրեթե 4 ամսական է: Մայրանալուց հետո բացառիկ հարցազրույցը և որդու առաջին լուսանկարները Մերին վստահել է BlogNews-ին:)

IMG_5216 copy

-Մերի, որդիդ՝ Միքայելը գրեթե 4 ամսական է: Ի՞նչ է փոխվել նրա ծննդից հետո:

-Մինչ երեխայի ծնունդը անհնար է պատկերացնել այդ մեծ երջանկությունը, որը համեմված է շատ մեծ պատասխանատվությամբ և պարտականություններով: Փոքրիկի ծնունդը գլխիվայր ամեն ինչ շրջեց: Մինչ ծնող դառնալը բոլորն էլ որոշակի ծրագրեր են կազմում, սակայն պլանավորումը հեշտ է, իրագործելն է դժվար։ Օրինակ՝ ես ծրագրում էի նույն տեմպով աշխատել, և ճիշտ պլանավորման դեպքում, վստահ էի, որ մեծ փոփոխություններ չեն լինի: Բայց իրականությունն այլ է։ Փոքրիկը պահանջում է, որ ամբողջ ժամանակդ իրեն տրամադրես և, բնականաբար, ոչինչ համարժեք չէ նրան: Ու եթե կա ընտրություն՝ ինչ-որ տեղ գնալ կամ մնալ փոքրիկի հետ, դեռևս չեմ կարող ընտրություն կատարել հօգուտ ինձ: Ամուսինս՝ ևս:

-Ամուսնությունից մոտ 1 ,5 տարի հետո արդեն ունեք Միքայելին: Շատ զույգեր նախընտրում են միասին վայելել կյանքը, հետո երեխա ունենալ:

-Մենք նման խնդիր չենք ունեցել: Ես և ամուսինս շատ եք ճանապարհորդել, հիմա էլ նույնը երեքով ենք պատրաստվում անել: Փոքրիկին երբևէ չենք նայել որպես ազատության խոչընդոտ:

15127580_1312082115501116_229495538_o copy

- Մերի, ո՞ր փուլում սկսեցիր լիովին գիտակցել, որ մայրիկ ես:

-Ամբողջ հղիության ընթացքում ես շատ զգույշ էի, այդ փուլում երջանկությունը և անհանգստությունը միախառնվում են: Երբ փոքրիկս ծնվեց, մի քանի օր մի փոքր դժվար էր: Մի խոսք կա, երբ երեխան լացում է կամ ինչ-որ բանի կարիք ունի, նրան հանգստացնում ես՝ ասելով, թե մայրիկը շուտով կգա ու բոլոր խնդիրները կլուծի, մեկ էլ հասկանում ես, որ մայրիկը դու ես :)

-Ինչպիսի՞ մայրիկ ես:

-Ես ավելի շատ կրեատիվ մամա եմ: Փորձում եմ յուրաքանչյուր գործողություն երեխայի հետ անել: Մեր օրը շատ ուրախ է սկսվում, անընդհատ շփվում ենք միմյանց հետ: Կարծում եմ՝ շատերի խնդիրն այն է, որ իրենք չեն խոսում իրենց երեխաների հետ՝ մտածելով, թե երեխան փոքր է, չի հասկանա: Ես փորձում եմ խոսել ու լսել իմ երեխային:

IMG_4825 copy

- Երեխայի դաստիարակության հարցում ի՞նչ սկզբունքներով ես առաջնորդվում:

- Երեխայի բնավորությունը մինչև երեք տարեկան է կազմավորվում, իսկ դաստիարակվում է ամբողջ կյանքի ընթացքում: Ինձ նախապատրաստում եմ, որ որոշակի ժամանակ անց մեր ցանկությունները կարող են և չհամընկնել: Բացի այդ՝ ես տեսակով խիստ չեմ: Ես ուզում եմ երեխայիս համար հետաքրքրությունների լայն սպեկտոր ստեղծել, որպեսզի նա կարողանա ընտրություն կատարել: Մինչ Միքայելի ծնվելը, ինչպես յուրաքանչյուր ապագա մայրիկ, «պետք է»-ների ցուցակ ունեի, այժմ ավելի ինտուիտիվ եմ շարժվում: Յուրաքանչյուր մայր հասկանում է իր երեխային: Օրինակ՝ կա կարծիք, որ երեխան չպետք է փորիկի վրա քնի: Ես գիտեմ, որ տղաս այդպես է իրեն լավ զգում և հանգիստ քնում: Մենք նորմայի մեջ չենք մտնում կամ գուցե մտնում ենք, չգիտեմ, ամեն դեպքում ես չեմ փորձում փոխել դա: Սխալ է ինչ-որ բան ստիպելը:

- Անփորձությունը բարդություններ ստեղծե՞լ է փոքրիկի խնամքի հարցում, թե՞ մայրական բնազդն իր գործն անում է:

- Երբ երեխան ծնվում է, շատ ես վախենում: Մի քանի ժամ անց այդ ամենը վերանում է․ բնությունն է այդպես ստեղծել կանանց, ամեն բան ինքն իրեն ստացվում է։  

Ինձ առաջարկում էին դիմել դայակի օգնությանը: Ես երկար տատանվում էի, մինչև հիմա էլ դեռ չունեմ որոշում: Ամեն դեպքում երեխայի ծնվելուց առաջ վստահ էի, որ դայակի օգնությանը կդիմեմ: Այժմ պատրաստ չեմ ոչ ոքի վստահել իմ փոքրիկին:

- «Կտոր մը Հայաստանի» երկրորդ եթերաշրջանն արդեն սկսվել է: Ինչպե՞ս ես համատեղում, ո՞ւմ խնամքին ես թողնում փոքրիկին:

- Ես այժմ իմ ուժերի 20 տոկոսով եմ աշխատում: «Կտոր մը Հայաստանի» նկարահանումների մի մասն ամռանն էի արել, ընդհուպ մինչև 8,5 ամսական: Ամեն դեպքում, դա չի կարելի համեմատել Կենտրոնական բանկի իմ աշխատանքի կամ իմ ուղիղ եթերների նախկին տեմպի հետ:

Նկարահանումների գնալիս էլ որդուս թողնում եմ կա՛մ ամուսնուս, կա՛մ մայրիկիս խնամքին:

-Ամուսինդ շա՞տ է օգնում քեզ:

-Այո՛, իմ առօրյան հոգսաշատ չէ, որովհետև ես մենակ չեմ: Շատերը զարմանում են, որ երեխան ամուսնուս մոտ է, իսկ ես նկարահանման եմ գնում:

IMG_4878 copy

- Երբ ընտանիքում նոր անդամ է ավելանում, նաև դերերի վերաբաշխում է լինում: Միքայելի ծննդից հետո քո և ամուսնուդ հարաբերությունները փոխվե՞լ են:

- Միայն այն, որ երկուսս էլ ամբողջ սերն ու հոգատարությունը փոքրիկին ենք նվիրում: Մենք շատ լավ ընտանիք ունենք, նաև՝ շատ լավ ընկերներ ենք: Միշտ է այդպես եղել: Իսկ երեխան ընտանիքը լիարժեք է դարձնում: Մնացածը, կարծում եմ, ուղղակի կարծրատիպեր են: Դրա համար չեմ կարող ասել՝ երեխան ավելի է միավորել մեզ,  միշտ ենք այդպես եղել:

- Մերի, դու ցանկանում էիր դուստր ունենալ: Ինչպե՞ս արձագանքեցիր, երբ իմացար, որ որդի ես ունենալու:

- Ես վստահ էի, որ աղջիկ եմ ունենալու, նույնիսկ աղջկա անուն էի որոշել, հագուստ էի ընտրում: Զարմացել էի, երբ իմացա, որ որդի եմ ունենալու: Այժմ այնքան երջանիկ եմ, որ տղայի մայր եմ: Երեխաների մեջ սեռի տարբերություն չկա:

- Հիմա մտածո՞ւմ ես երկրորդ երեխայի մասին:

- Իհարկե, կցանկանամ, բայց դա Աստծո կամքով պետք է լինի: Կնոջ համար ամենակարեւոր ու հաճելի դերը կին և մայր լինելն է։

 

IMG_5186 copy

- Ամուսնությունից հետո շա՞տ ես փոխվել:

- Ավելի տնակյաց եմ դարձել: Միգուցե դրսում շատ ավելի մեծ իրադարձություններ կան, սակայն ինձ համար ավելի հետաքրքիր են իմ տան եղանակն ու մթնոլորտը: Բնականաբար, նաև ինչ-որ արժեքներ են փոխվում: Ընդհանրապես չեմ հավատում մարդկային մեծ փոփոխություններին, շտկումներին՝ այո, փոփոխություններին՝ ոչ:

- Դու և ամուսինդ հե՞շտ եք գնում զիջումների:

- Ամուսնությունը չպետք է հիմնված լինի զիջումների ու կոմպրոմիսների վրա: Ամեն զիջում նորն է բերում: Միևնույն ժամանակ, կա հակառակ կողմը` եթե դու ոչինչ չես զիջում, քեզ էլ չեն զիջում: Մենք որոշ հարցերում փորձում ենք գալ ընդհանուր հայտարարի: Երբ կա միմյանց հասկանալու ցանկություն, կարող ես պայմանավորվածություն ձեռք բերել ցանկացած հարցի վերաբերյալ:

-1,5 տարվա ամուսնական կյանքում զիջումների կարիք չի՞ եղել:

-Մեզ մոտ ամեն ինչ շատ սահուն է գնացել: Ամուսինս ցանկանում էր, որ ես տեղափոխվեմ Գերմանիա, բայց ես բացատրեցի, որ դա դեռևս դժվար որոշում է ինձ համար: Ամուսինս համաձայնեց ինքը գալ Երևան: Այժմ, կարծում եմ, տարվա մի մասը այստեղ, մյուս մասն այնտեղ կանցկացնենք: Միմյանց զիջեցինք, պարզվեց՝ այսպես ավելի լավ է:

2016-11-17 03.17.29 2 copy

- Շատերը փորձում են մեկնել արտերկիր, հնարավորության դեպքում այնպես անել, որ իրենց երեխան դրսում ծնվի: Դու ունեիր այդ հնարավորությունը, սակայն չընտրեցիր: Ի՞նչն է քեզ պահում Հայաստանում:

- Ես շատ էի ցանկանում, որպեսզի տղաս Հայաստանում ծնվի: Եթե ասեմ՝ շատ սիրում եմ իմ երկիրը, կարող է ամպագոռգոռ հնչել, բայց իմ ամբողջ կյանքն այստեղ է անցել, իմ ծնողներն ու հարազատներն այստեղ են: Ինձ համար դժվար է այդպիսի փոփոխությունը: Բացի դրանից՝ երբեք ինքդ քեզնից չես փախչի: Եթե էստեղ ոչինչ չես կարողանում անել, վստահ եմ, դրսում էլ չես կարողանա: Ինձ համար ամենահաջող տարբերական այն է, որ ես որոշ ժամանակ բնակվեմ Հայաստանում, որոշ ժամանակ՝ արտերկրում: Ամեն դեպքում, տղայիս առաջին Ամանորը արտերկրում կանցկացնենք:

- Ամուսինդ հե՞շտ ադապտացավ հայկական իրականությանը:

- Շատ արագ: Նա փայլուն խոսում է հայերեն: Ինձանից լավ գիտի՝ Երևանում ինչը որտեղ է: Երբեմն ինձ թվում է, որ նա է այստեղ մեծացել, ոչ թե ես:)

-Ամեն դեպքում վեճերը նորմալ երևույթ են յուրաքանչյուր ընտանիքում: Ինչի՞ վերաբերյալ կարող եք տարաձայնություններ ունենալ:

-Իսկապես, չենք ունենում վեճեր: Միգուցե կենցաղային մակարդակի փոքր մի բան լինի, սակայն հիմա նույնիսկ չեմ կարողանում հիշել:

2016-11-12 03.54.53 1

- Ինչպե՞ս եք կարողացել ստեղծել համերաշխ ընտանիքի մոդելը:

- Եթե ասեմ՝ դա մենք ենք ստեղծել, կստեմ: Կարծում եմ՝ դա իմ ամուսնու ծնողների, իմ ծնողների տված դաստիարակությունն է: Սակայն խելացի կինը գիտի՝ երբ է պետք լռել: Երևի թե բալանսը պահելու մեջ է: Չգիտեմ՝ որն է գրավականը, հարաբերություններն են թելադրում:

- Դուք ծնողներից առանձին եք ապրում: Նորաստեղծ ընտանիքի համար որքանո՞վ ես կարևորում առանձին ապրելը:

- Եթե նորաստեղծ ընտանիքը ունի հնարավորություն առանձին բնակվելու, այդպես պետք է անել:

- Մերի, ե՞րբ ես պատրաստվում վերադառնալ աշխատանքի նախկին տեմպով:

- Հեռուստատեսությունը երբևէ բաց չի թողնում ինձ: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը: «Կտոր մը Հայաստանի» նոր եթերաշրջանն արդեն մեկնարկել է, առաջիկա կես տարվա ընթացքում միայն դա կլինի: Շատ եմ կարոտել լուրերի մեկնաբանի աշխատանքը, 11 տարվա ուղիղ եթերի փորձը հանգիստ չի տալիս ինձ: Այն միշտ քեզ զգոն է պահում, սակայն դեռ պատրաստ չեմ նույն տեմպին վերադառնալ: Ուղիղ եթերը որոշակի կանոններ է թելադրում:  Փոքրիկս մի փոքր մեծանա, նոր կմտածեմ այդ տեմպին վերադառնալու մասին: Հեռուստադիտողների հետ դեռևս կհանդիպեմ միայն «Կտոր մը Հայաստանի» ֆորմատով:

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

Զգեստները՝ Արփինե Կոշտոյանի

Դիմահարդարումը և վարսահարդարումը՝ «Սերգեյ Զվերև» վարսահարդարման սրահի

Ձեռագործ խաղալիքը՝ «Իլիկ» խանութ-սրճարանի

Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանԼիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԱրոնյանը հաղթել է Մամեդյարովին․ Total Chess World Championship Tour Pilot 2026 Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքը Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դեկտեմբերին ՀայաստանումԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա Ամուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունել