Քրեական հեղինակություն, նորատուսցի Ալիկը կալանավորվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քիչ առաջ կալանավորվել է քրեական հեղինակություն, Նորատուսցի Ալիկը:
Նրան մեղադրանք է առաջադրվել Մուշեղ Մուշեղյանի սպանությունը դրդելու համար: Մուշեղյանը հիշեցնենք, որ սպանվել է նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում:
Նորատուսցի Ալիկի ընկերոջը՝ Արմեն Գասպարյանին (Բդո), մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար:
Ընդհանուր առմամբ՝ այս աղմկոտ սպանության գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի, որոնց թվում է նաեւ Չարբացխի Գեղամը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



