Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«1 միլիոն դոլարանոց առանձնատուն Մոսին որտեղի՞ց կարող է ունենալ». Սուրեն Սարգսյանը՝ Վահան Բադասյանի հարցաքննության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aravot.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի նախկին պատգամավոր Վահան Բադասյանն այսօր կեսօրից Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է, նրան հրավիրվել են հարցաքննության իր իսկ հայտարարությունների հետ կապված: Արդեն ավելի քան հինգ ժամ է անցել, ինչ պարոն Բադասյանը հարցաքննվում է:

Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը մամուլին տված հարցազրույցներում հայտարարել էր, որ «Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և Պաշտպանության նախարարության միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:

Aravot.am-ը ազատամարտիկ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ հնարավոր համարո՞ւմ է, որ հարցաքննության արդյունքում նախաքննական մարմինը հիմնավոր չհամարի Վահան Բադասյանի փաստարկները եւ արդյունքում քրեական պատասխանատվության  ենթարկվի հենց Բադասյանը՝ սուտ մատնության հոդվածով, ոչ թե այն անձը, ում հասցեին ուղղված էին նրա մեղադրանքները: «Մենք ապրում ենք մի իրականության մեջ, ուր ամեն ինչ հնարավոր է: Չնայած զավեշտալի կլինի, որ Վահան Բադասյանը հայտարարում է՝ Մոսին թալանում է, մեկ միլիոն դոլարանոց առանձնատուն ունի, դա որտեղի՞ց, ու Բադասյանին ենթարկեն պատասխանատվության: Ինչ է նշանակում ապացույց, թող պարզ հաշվարկ անեն, մեկ միլիոն դոլարանոց առանձնատուն Մոսին որտեղի՞ց կարող է ունենալ: Մոսին ո՞վ է, էդ որ աշխատավարձով, հարյուր տարի նրա աշխատավարձը չի հերիքի:

Եթե քննություն են ուզում անցկացնել, թող նորմալ քննություն անցկացնեն, ու հերթական թող փչոցին չլինի…Վահան Բադասյանն անձնական խնդիր չի լուծում, նա ուզում է լուծել մեր երեխաների  անվտանգության խնդիրը, որոնք ապրում են առաջնագծում, սահմանամերձ գյուղում, ու որեւէ գեներալ, որ բանակը թալանում է, զինվորի հացը գողանում է, նշանակում է՝ խոցելի է դառնում տարածքի բնակիչների կյանքն ու անվտանգությունը»,- ասաց ազատամարտիկը:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր «Ազատություն»  ռադիոկայանին ասել էր, թե իր տեղեկություններով. «գլխավոր շտաբի պետն է պնդել, որպեսզի գործ հարուցվի և մանրամասն քննվի այդ գործը։ Ես լրիվ համոզված եմ, որ դատախազության պարզելուց հետո մենք կիմանանք, որ Մովսես Հակոբյանը նմանատիպ գործարքների չի գնա երբեք։ Դա ինչ-որ թյուրիմացության, սխալ ինֆորմացիայի արդյունք է։ Այդպիսի բան կապել Մովսես Հակոբյանի հետ, կարծում եմ, որ ազգային շահերի տեսակետից սխալ է, և այսօր անգամ դատախազությունը չնայած իր պահանջով է դա արել, համենայն դեպս մեծ հարված է մեր բանակին»: Պարոն Սարգսյանը պատգամավորի տեղեկություններն արժանահավատ չի համարում. «Համլետ Հարությունյանը, կարծեմ, մականուն ունի չէ՞՝ բարադի Համո են ասում:

Դուք ուզում եք ես լո՞ւրջ ընդունեմ այդպիսի մականունով պատգամավորի հայտարարությունը»: Պարոն Սարգսյանը ի պատասխան մեր հաջորդ հարցին, թե հավատո՞ւմ է, որ Վահան Բադասյանի հայտարարությունների հետքերով իսկապես բացահայտումներ կլինեն ու մեղավորները կպատժվեն, ասաց. «Առջեւում ընտրություններ են, թե ինչ խաղ են խաղում կերեւա, բայց որ ասեմ՝ բացահայտման լուրջ քաղաքական կամք եմ տեսնում, ծիծաղելի կլինի: Ինչ է  Վահա՞նը պետք է ասեր, որ իրենք տեսնեին, որ գեներալները բանակը թալանում են: Իրենք շատ լավ գիտեն, հիմա ինչ-որ աղմուկ է  բարձրացել, տա Աստված, որ դա իմիտացիա չլինի, չնայած ես չեմ հավատում»: 

Վերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ