Որ հանրապետական է չի՞ կարող մասնակցել ինչ որ գործարքի, կամ տնօրինել իր իրավունքներն ու ազատությունները. Արմեն Աշոտյանը՝ ԵՊՀ «Հյուրերի տան» գնորդի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրեր առաջ մամուլում տեղեկատվություն տարածվեց Մաշտոց 52 հասցեում գտնվող ԵՊՀ «Հյուրերի տան» վաճառքի մասին: Հայտնի է որ շենքի նոր սեփականատերն է «Էս Էռ Հոթել» ՍՊԸ տնօրեն Ստանիսլավ Համբարձումյանը՝ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) որդին։
Past.am-ի փոխացմամբ՝ Ծաղկաձորում կազմակերպված սեմինարին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանելով թեմայի հետ կապված լրագրողի հարցին՝ նշեց, որ համալսարանը հիմնադրամ է և ինքնուրույն է որոշում իր նյութագույքային հարաբերությունների հետ կապված որոշումները: Իսկ այն առնչությամբ, որ գնորդը ՀՀԿ անդամ է Աշոտյանը պատասխանեց. «Որ հանրապետական է չի՞ կարող մասնակցել ինչ որ գործարքի, կամ տնօրինել իր իրավունքներն և ազատությունները»՚:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



