Ժիրայր Սէֆիլյանի գործով 6 ամիս շարունակ հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. «Ժողովուրդ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ ապօրինի զենք- զինամթերք պահելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով 6 ամիս շարունակ հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է: Խոսքը Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանի մասին է:
Իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` այժմ սկսվել է նրան արտերկրից Հայաստան տեղափոխելու գործընթացը:
Հիշեցնենք` ավելի վաղ «Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ Արթուր Մովսիսյանը Ժիրայր Սէֆիլյանի մասին ինչ-որ բաներ է պատմել իրավապահներին, թե ինչ, առայժմ պարզել չհաջողվեց: Իսկ թե ինչու ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը չի հաջողվում հայտնաբերել հետախուզվող Գարեգին Չուգասզյանին, դժվար է ասել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



