Հայ երիտասարդ բռնցքամարտիկների համար անհաջող էր աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը
ՍՊՈՐՏՍանկտ-Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության հերթական մրցումային օրն անհաջող էր հայ բռնցքամարտիկների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռինգ դուրս եկած Հայաստանի 2 ներկայացուցիչներն էլ պարտություն կրեցին. 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը պարտվեց ուկրաինացի Օլեգ Չուլյաչեվին, իսկ 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը զիջեց Ղազախստանը ներկայացնող Աիդոս Արապովին:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Մեր մարզիկները վաղը կպայքարեն քառորդ եզրափակիչ դուրս գալու համար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



