Հրանուշ Հակոբյանը մոտ 100 հազար դոլարի չափով փոխառություններ ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը 74 հազար ԱՄՆ դոլար և 21 հազար եվրո փոխառություններ ունի:Նախարարը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2016 թ. գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Հրանուշ Հակոբյանը հայտարարագրել է մեկ բնակարան և մեկ հողամաս: Իսկ նրա պաշտոնը ստանձնելու օրվա՝ սեպտեմբերի 27–ի դրությամբ ունեցած դրամական միջոցները կազմել են 8 միլիոն 758 հազար դրամ:
Սփյուռքի նախարարի հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտներն էլ գոյացել են 7 միլիոն 341 հազար դրամ աշխատավարձից և 1 միլիոն 917 հազար դրամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված վճարներից:
Հրանուշ Հակոբյանն այս պաշտոնը զբաղեցնում է արդեն ութ տարի՝ 2008 թ.–ից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



