Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կառավարությունը և «տնտեսագիտական» ԲՈՒՀ-երը պետք է բիզնեսի խորհրդատու դառնան

ԲԼՈԳ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տևական ժամանակ ուշադիր հետևում եմ վարչապետի ելույթներին, դիտարկումներին, քննադատությանը, դիտողություններին, հանձնարարականներին: Փաստ է, որ մարդն ունի չոր բիզնես մտածողություն: Լավ է, թե վատ, դժվարանում եմ ասել: Շատ երկար կարող է ստացվել: Սակայն, կարծես, մի հստակ միտում եմ նկատում. գրեթե բոլոր կողմերից շրջապատված լինելով թերահավատների ու ավելի շուտ չարախնդացողների բանակով, չնայած որոշ հարվածների՝ նա, կարծես, ետ քայլ դեռ չի արել: Որդեգրելով բիզնեսի մի քանի բազային սկզբունք՝ նա, կարծես, փորձում է լիբերալ դաշտի օրենքներին ու բիզնեսի ինքնակարգավորման համատեքստում քայլեր ձեռնարկել: Ստացվում է արդե՞ն... Օրենքի մասով միգուցե, սակայն իրականության մեջ դեռ անսահաման դաշտ կա աշխատելու:

Պարզ է, որ այսօրվա գերխնդիրը տնտեսության ակտիվացումն է ու ընթացիկ/գալիք տնտեսական անկմանը դիմագրավելը: Եթե դիտարկենք մեր փոքր շուկան, դեռևս հստակ գոյություն ունեցող ներդրումային ռիսկերը, օբյեկտիվ լոգիստիկ ոչ շահեկան իրողությունները, հումքի՝ ոչ այդքան էժանությունը, ապա տնտեսակն աճը բավական բարդ է լինելու: Այսինքն՝ ցանկացած բիզնես, ներդրող, որ նպատակ ունի գալ ՀՀ ու ինչ-որ բան սկսել, հանդիպում է մեծագույն խնդիրների, անորոշության: Հենց այս առումով Կառավարությունը պետք է անհատական աշխատանք սկսի ցանկացած ներդրողի հետ ու դա անի հետևողականորեն՝ նրանց ներկայացնելով անգամ այն ոլորտները, որտեղ մասնավորը կարող է ներդրում անել ու շահույթ ստանալ: Մի տեսակ ստացվում է, որ Կառավարությունը դառնում է բիզնես խորհրդատու, ու դա, կարծում եմ, վատ չէ:

Մյուս կողմից՝ մեր երկրում կան բազմաթիվ տնտեսագիտական ուղղվածության ԲՈՒՀ-եր, որոշ ԲՈՒՀ-երի տնտեսագիտական ֆակուլտետներ, որոնք պետք է առավել ակտիվ ներգրավվեն տնտեսության զարգացման գործում: Ինչպե՞ս... Ասեմ: Բացի կրթական/գիտական գործունեությունից՝ նրանք պետք է մտնեն պրակտիկ տնտեսական խորհրդատվությունների դաշտ, մասնավոր բիզնեսին ուղղորդեն, թե որտեղ և ինչ կարելի է ձեռնարկել: Ու այդ ամենն իրագործեն մարկետինգային հետազոտությունների, երկրի տնտեսկան դաշտը ուսումնասիրելու միջոցով: Արդյունքում նաև գումար կվաստակեն: Վերջիվերջո մեր գիտությունը պետք է իր պասիվ դոտացիոն կարգավիճակից վերածվի ինքնաֆինանսավորվող օղակի, հակառակ դեպքում ուղղակի կմեռնի:

Ինչ առաջարկեցի, իհարկե հեշտ բան չէ՝ օրենքներ փոխել, կադրեր գտնել, «ստիպել», որ մարդիկ աշխատեն, սակայն, կարծես, տարբերակներ քիչ են մնացել:

Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար