Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արևմտահայերենի՝ որպես առարկա ներդրումը դպրոցներում մեծ չարիք է ՀՀ ապագա քաղաքացիների համար

ԲԼՈԳ

Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կարդացի, որ կառավարությունը մտահղացում ունի արևմտահայերենը որպես առարկա ընդգրկելու դպրոցական պարտադիր առարկաների ցանկում: Ասում եմ՝ եթե էդքան կարևոր ա, կարող ա՞ սկզբի համար հենց կառավարությունը սովորի էդ լեզուն, զուտ հայապահպանական նպատակներով: Բա ի՞նչ, բա պտի օրինակ ծառայի: Իսկ հիմա մի քիչ ավելի լուրջ:

Որպեսզի մարդը դառնա կրողը մշակույթի, պիտի սիրի էդ մշակույթը: Որպեսզի մարդը դառնա կիրթ, գրագետ, առողջ, պիտի սիրի սովորել: Առաջին հայացքից էս պարզ ճշմարտությունների հետ բոլորը կհամաձայնեն, մի բան էլ կզարմանան՝ է հա, ա՛յ ընկեր, էնպես բան ես ասում, ոնց որ նոր դու հորինեցիր:

Բայց խնդիրն էն ա, որ մեր ներկա կրթական համակարգը, որի հիմքում ընկած են երկու անճոռնի անկյունաքարեր՝ հնարավորինս շատ զուբրիտ և ապրիորի ու աներկբա պատկառանք քեզնից դաս հարցնող ցանկացած մեկի հանդեպ, ուղղակի բռնաբարում ա երեխեքի ուղեղն ու խեղում նրանց հոգեկան առողջությունը: Սա ես որպես ծնող եմ ասում, որն ամեն օր բախվում ա էս խնդրին: Երեխեքի մեծ մասը սիրում ա սովորել, բայց զզվում ա դպրոցից:

Նրա հետ, ինչ ունենք, մի կերպ յոլա ենք գնում՝ մի օր ավելի լավ բանի հույսով, մինչև վերևներում կսկսեն հասկանալ, որ կիրթ ու առողջ քաղաքացին ավելի իրական բարիք ա, քան հեղհեղուկ չափորոշիչներով հայրենասերը կամ խեղված փսիխիկայով «հանրագիտարանը»:

Ըստ այդմ՝ արևմտահայերենի՝ որպես առարկա ներդրումը դպրոցներում, որքան էլ փաթեթավորվի հայրենասիրական, հայապահպանական պաթետիկ ձևակերպումներով, անձամբ ես համարում եմ մեծ չարիք ՀՀ ապագա քաղաքացի հանդիսացող, էս կրթական համակարգում մի կերպ գոյատևող երեխեքի համար:

Որպեսզի չասեն՝ բա բան չես առաջարկում, նախ ասեմ՝ լեզուն պահպանվում ա միայն խոսողների հաշվին, եթե խոսողները չկան, ապա այն պահպանվում ա գիտնականների կողմից, որպես ուսումնասիրման գործիք կամ առարկա: Ոչ մի դեպքում չի կարելի արհեստականորեն պահել լեզուն, դա ուղղակի հնարավոր չի, սա էլ ա պարզագուն ճշմարտություն: Ես լիքը ընկերներ ունեմ, որոնք գիտեն գրաբար, բայց երբեք միմյանց միջև գրաբարով չեն խոսում: Բայց նույնիսկ եթե էդքան կարևոր ա պահելը, ԵՊՀ-ում կամ Բրյուսովում բացեք բաժին՝ շատ բարձր կրթաթոշակով, թող կամավոր գան, բարձր էլ թոշակ ստանան: Ձեր անճարությունը երեխեքի վզին մի՛ դրեք, ձեր ալարածը մի՛ ստիպեք, որ երեխեքն անեն:

Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԱմենատարօրինակ անհետացած գյուղերը, որոնք մինչև այսօր դատարկ են մնացելԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph Աշխարհի ամենատարօրինակ անհետացումները, որոնք մինչ օրս բացահայտված չենԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանՄոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Բնակելի շենքի փլատակների մաքրման աշխատանքների ժամանակ կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումՀորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա Կոստանյան