Սիրիական բանակը մտել է Հալեպի արեւելյան շրջաններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիրիայի կառավարական զորքերի մարտիկներն արագացնում են Սիրիայի Հալեպ քաղաքի արեւելյան շրջանների ազատագրման գործողությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Վաթան» թերթը:
Զորքերը Ջանդուլի շրջանաձեւ ուղեբաժանքից շարժվում են Բաիդին հրապարակի ուղղությամբ: Ճակատի այս հատվածում նրանց օգնություն Է ցույց տալիս «Լիվա ալ Քուդս» պաղեստինյան բրիգադը, որը հանդես Է գալիս փախստականների Ինզարաթ ճամբարի կողմից:
Միաժամանակ հրետանին զինյալների դիրքերի ուղղությամբ կրակ Է բացել Մասաքին Հանանո թաղամասում: «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալները, որոնք ավելի վաղ իրենց հորջորջում Էին «Ջեբհաթ ան Նուսրա», փորձում են այն վերահսկողության տակ պահել եւ այնտեղ են նետում օգնական ուժեր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



