Աշոցքում ջերմաստիճանը գիշերը հասել է մինչեւ -25
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳիշերը օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է -25, Տաշիրում (Կալինինո) -24, Երևանում մինչև -7 աստիճան ցրտի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
ԱԻՆ-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հանրապետության տարածքում`նոյեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 23-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



