Կառավարությունը մեքենայի ընդամենը մեկ պահեստամասի համար 19 մլն դրամ է ծախսել հարկատուներիս փողերից
ԲԼՈԳԿարեն Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մինչ կառավարության ներկայացուցիչները շարունակում են պատվիրել ու նկարել վիճակագրական թվեր, որոնց համաձայն՝ տարբեր ոլորտներում իբրև թե թեկուզ աննշան, բայ աճ է գրանցվում, իրական պատկերը խոսում է այլ բանի մասին։ Բայց համաձայն բազմաթիվ միջազգային և տեղական փորձագետների կանխատեսումների՝ հատկապես այս տարի տնտեսությունն այն աստիճան ազատ անկման մեջ է, որ նույնիսկ քիչ թե շատ դրական թվեր հնարավոր չէ նկարել։
Բայց սրան զուգահեռ՝ իբրև թե գոտիներ ձգող կառավարությունը մոտ 19 միլիոն դրամով մեքենայի ընդամենը պահեստամասը գնել է նման գնով, երբ այդ գումարով մարդիկ բնակարան էլ կարող են ձեռք բերել։ Եվ ինձ համար գաղտնիք է, թե այդ ինչ կախարդական պահեստամաս է դա, որ կառավարությունը պատրաստ էր այսքան փող վատնել այն պայամաններում, երբ այս տարի ո՛չ աշխատավարձ, ո՛չ թոշակ բարձրացնելու փող չունի, մի բան էլ տարբեր նախագծերով ավելացնում է ժողովրդի հարկային բեռը։ Սրա համար պետք է հստակ պարզաբանում տան կառավարությունից՝ տեսախցիկների առաջ ցուցադրելով նաև այդ կախարդական պահեստամասը։