Կառավարությունը «գազ է տալիս» գազալցակայաններին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանյան գազի լիցքավորման կայանների բավականաչափ կայացած շուկային լուրջ վտանգ է սպառնում: Պարզվում է, որ մեր «գազային» կառավարության առաջնահերթություններից մեկը այդ շուկայում տոտալ վերահսկողություն սահմանելն է, և արդեն սկսվել են ստուգումները և շրջայցերը ԱԳԼՃԿ–ներ:
Past.am-ի տեղեկություններով` ստուգողները ցուցումներ են ստացել ամենամանրակրկիտ ձևով ստուգումներ անցկացնել և անհապաղ տուգանել այն սեփականատերերին, ովքեր «չուժոյ» են: Հրահանգվել է տուգանել ընդհուպ մինչև 100 մլն դրամ, ինչը նշանակում է, որ այդ տուգանվող լցակայանները պարզապես կփակվեն:
Իհարկե, գազի լիցքավորման կայանները հիմնականում պատկանում են իշխանությունների հետ սերտորեն առնչված մարդկանց, և դժվար չէ գուշակել, որ նոր, ներկլանային պատերազմի առիթ են դառնալու վերահաս ստուգումները:
Ահա այսպես, «գազային» կառավարությունը սկսել է «գազ տալ»...
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



