Ագնեսա Խամոյանը կտեղափոխվի Հ1
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն տեղեկացրել ենք, որ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման հեղինակ Նվեր Մնացականյանը այլևս չի լինի Հ1–ի եթերում. լրացել է նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը և Հ1–ի ղեկավարությունը նոր պայմանագիր չի կնքել:
Ինքը՝ Մնացականյանը, կայքերից մեկին այսպես է մեկնաբանել պայմանագիրը չերկարաձգելու մասին տեղեկատվությունը. «Նոր մարդիկ են եկել, նոր թիմ է ձևավորվում, դրա համար էլ պայմանագիրը չի երկարացվել»:
Past.am-ի տեղեկություններով՝ որոշվել է ընդհանրապես փակել Մնացականյանի հաղորդումը: Փոխարենը եթերում կլինի նոր ֆորմատ՝ նոր լուծումներով, որը, ըստ մեր աղբյուրի, կվարի լրագրող Ագնեսա Խամոյանը, ով Yerkir.am–ի գլխավոր խմբագիրն է: Նա Հ1–ում կաշխատի համատեղմամբ, առանց Yerkir.am–ից դուրս գալու:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



