«Նուբարաշեն», «Արմավիր», «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում գործում են համակարգչային սենյակներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Արմավիր», «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում արդեն գործում են համակարգչային սենյակներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարարության առաջին տեղակալ Սուրեն Քրմոյանը:
«Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նախաձեռնած միջոցառումների արդյունքում համակարգչային դասընթացներ են անցել 35 դատապարտյալներ»,- նշեց Քրմոյանը:
Արդարադատության նախարարության առաջին տեղակալը նաև հավելեց, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար համակարգչային դասընթացներ են կազմակերպվել թիվ 2 ուսումնարանում, որին մասնակցել են 9 դատապարտյալներ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



