Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր շատ «քաղաքացիների» ծուլությունն անընդունելի է ճգնաժամային այս երկարաձգվող ժամանակահատվածում

ԲԼՈԳ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կարոն մեր «դաչայի» կողքը շինարարական տնակում ապրող մի մարդ է: Կլինի մի 50-52 տարեկան: Հավանաբար անտուն է: Որպես անհատ՝ ադեկվատ է, ունի «սլեսար»-ի հմտություններ, փայուն խոսում է ռուսերեն (ըստ իր պատմությունների՝ Ռուսաստանում է ապրել տարիներ շարունակ), ունի հումորի զգացում, ինչ-որ առումով տեղեկացված է աշխարհի անցուդարձից: Կարոն ապրում է մենակ: Հազվադեպ կողքի դաչաների մարդկանց համար մանր-մունր գործեր է անում, կոպեկներ աշխատում: Մեկ-մեկ իջնում է գետ, ձուկ բռնում: Մենք ենք մեկ-մեկ իրեն ինչ-որ սնունդ, հագուստ փոխանցում, որը ամոթով ու դժվարությամբ ընդունում է: Մի խոսքով՝ Կարոն ապրում է, ոնց կարողանում է:

Սակայն դժվար կյանքով ապրելով հանդերձ՝ Կարոն ծույլ է: Ինչու՞... Ասեմ: Մեր դաչաների շուրջը գրեթե բնակիչներ չկան: Տների մի մասը լրիվ լքված է, այգիները՝ նույնպես: Հավանաբար մարդկանց մի մասը լիովին հրաժարվել են իրենց առանձնատներից, մյուս մասն այլևս Հայաստանում չէ: Իսկ դա ի՞նչ է նշանակում.

որ այգիներում անսահման քանակությամբ չորացած վառելիք կա ձմեռվա համար, որը գրեթե երբեք «մեր» Կարոն չի հավաքում: Կարոն չի հավաքում նաև Հայաստանից բացակայող ու անտերության մատնված այգիների պտուղները, բերքը: Կաչաղակները, ինչպես նաև գյուղի երեխեքն են գալիս հավաքում, տանում. մի զգալի մասն էլ թափվում է, փչանում: Նա անգամ իր հողամասի հարակից տարածքում իր կարքիների համար որևէ բանջարեղեն չի աճեցնում, չնայած որ ջրի խնդիր չունի, սակայն բանջարեղենի կարիք ունի: Մեծ հաշվով՝ ինքը գիտի, թե ինչպես է ապրում կամ ինչ է անում:

Սակայն, եթե հարցին նայենք առավել լայն, ախր մեր շրջապատում շատ կան «մեր Կարոյի» նմանները: Մի քիչ ավելի կամ պակաս ծույլ, սակայն նրանք բազմաթիվ են: Դիցուք՝ շինարարին (լամինատ խփող) կանչում ես, որ գա, գործ անի ու մեկ օրվա մեջ 24 հազար դրամ աշխատի, սկսում է «նազ ու տուզ» անել, կարծես դու իրեն պետք է խնդրես, որ գա գործ անի ու գումար վաստակի: Մինչդեռ մեկ օրում այդքան գումար վաստակելը վատ չէ ամենևին: Մի հարյուր այլ օրինակ էլ կարող եմ բերել: Ինչևէ...

Այսօր հեշտ չի կյանքը, աշխատանք «չկա», սակայն եղած աշխատանքի հարցում էլ մենք այնքան ենք ծուլացել, որ դա վտանգավոր է: «Լոդրիզացիան», որ մեզանում բույն է դրել, վտանգավոր է շատ ու անտարբերության ամենավառ դրսորում է: Այս վտանգավոր հիվանդությունն անցել է երիտասարդներին ու հատկապես ուսանողներին: Մենք կամ մեզանից շատերը կառավարությանը, օրենքին, հարևան երկրներին և ամբողջ աշխարհին այսօր կարող ենք մեղադրել, թե վիճակը վատ է, կան սոցիալ-տնտեսական խնդիրներ, սակայն երբ նրանց համար գործ ես ման գալիս ու գտնում, առաջարկում, սկսում են պատճառներ ման գալ հրաժարվելու համար: Այն պարագայում անգամ, երբ ապրուստի այլ միջոց հավանաբար չունեն...

Մեր թվացյալ ռացիոնալ մտածողությունը երևի պետք է փոխել...

Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում