Երևան, 30.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


25 ապացույց, որ մենք ապրում ենք մատրիցայի մեջ կամ փաստեր, որոնք մեզ մտածելու տեղիք կտան

ԼԱՅՖ

Blog.1in.am- ը գրում է.

Երբևէ մտածե՞լ ես այն մասին, որ հնարավոր է՝ մենք ապրում ենք մատրիցայի մեջ։ Այս տարվա մայիսին NASA-ի (ԱՄՆ ավիացիայի և տիեզերագնացության ազգային գործակալություն) գիտնականները բարձրաձայնեցին իրենց այն ենթադրությունների մասին՝ նշելով, որ այն, ինչ մենք որպես իրականություն ենք ընկալում, հնարավոր է՝ վիրտուալ աշխարհի մի մասն է միայն։ Այս տեսության համաձայն՝ հնարավոր է, որ ապագայի արարածները (մարդիկ կամ այլ արարածներ) օգտագործում են վիրտուալ իրականությունն անցյալի որևէ ժամանակաշրջան խթանելու համար կամ վերաստեղծելու իրենց նախնիների կյանքը, որն այս դեպքում մենք ենք։ Ավելին՝ բրիտանացի փիլիսոփա Նիք Բոստոմը վերջերս առաջ քաշեց այն թեզը, ըստ որի՝ մենք թվային թակարդի մեջ ենք, որը ստեղծվել է մեր գերզարգացած ժառանգների կողմից։ Այլ կերպ ասած՝ հնարավոր է, որ մենք համակարգչային զարգացած կոդավորում ենք և անում ենք այն, ինչ ծրագրավորված ենք անել։ Եվ այսպես, արդյո՞ք մենք ապրում ենք կեղծ իրականության մեջ։ Արդյո՞ք բոլոր հարաբերությունները, զգացմունքները, հիշողությունները պարզապես սուպերհամակարգիչների արտադրանքն են…

Դե ինչ, ներկայացնենք փաստերը, եզրակացությունը թողնենք Ձեզ։

25. Մենք հարցականի տակ չենք առնում Հին աշխարհի պատմությունն ու աշխարհի ծագման հարցը, ու չնայած բազմաթիվ անպատասխան հարցեր կան մարդկության ու քաղաքակրթության ծագման մասին, մենք կուրորեն հավատում ենք մի քանի հնարավոր սահմանափակ պատասխաններին, որոնք անգիր ենք արել դպրոցում։

24. Քո սեփական մտավոր առողջության համար դու կախված ես դեղագործական արդյունաբերության համալիրից։ Հոգեմետ դեղորայքի օգտագործումն արագ տեմպերով աճում է, որովհետև մարդիկ համոզված են, որ մտավոր ու էմոցիոնալ խնդիրները հիվանդություն են։

23. Դու գիտակցաբար այնպիսի թունավոր նյութեր ես ընդունում, ինչպես օրինակ՝ նատրիումի գլուտամատն ու ասպարտամը։ Այս երկու քիմիկատները հայտնի թունավոր նյութեր են, որոնք մարդիկ շարունակում են օգտագործել՝ համեղ, սակայն թունավոր սննդամթերք ընդունելով։

22. Դու հավատացած ես, որ եթե միայն իշխանությունները զենք ունենան, աշխարհն ավելի անվտանգ կլինի։ Ինքնապաշտպանության քո իրավունքից ինքնակամորեն հրաժարվելը նշան է այն բանի, որ դու քո անվտանգության համար պատասխանատվությունը հանձնում ես մեկ ուրիշի ձեռքը։

21. Դու ավելի շատ քո ընկերների հետ հեռուստատեսային գեղարվեստական կերպարների մասին ես զրուցում, քան սոցիալ-տնտեսական ու քաղաքական թեմաներով, որոնք ուղղակիորեն կապված են քո կյանքի հետ։

20. Դու միշտ պատրաստ ես ավելացնել անձնական պարտքերդ՝ քո սպառողական ուղղվածության կենսակերպը ֆինանսավորելու համար։

19. Դու ամբողջովին անընդունակ ես ընդունել, որ ավելի հեշտ կարող է լինել պակաս գումարով ապրելը։

18. Դու հարկեր ես տալիս կոռումպացված մարդկանց, ում դու կցանկանայիր ճաղերի հետևում տեսնել։ Սա, թերևս, ամենամեծ հուշումն է, որ մենք ոչ միայն ապրում ենք մատրիցայի մեջ, այլև դրա ստրուկն ենք։

17. Դու հերթ ես կանգնում նոր թողարկված գաջեթ ձեռք բերելու համար, չնայած քո ներկայիս գաջեթն ընդամենը մի քանի ամսվա հնություն ունի և կատարյալ վիճակում է գտնվում։

16. Դու կարծում ես, որ լրատվամիջոցները քո երկրում անկախ, ազատ, ժողովրդավարական ու անաչառ ծառայություն են մատուցում մարդկանց և չեն ծառայում հարուստ ու իշխանություն ունեցող մարդկանց։

15. Քեզ թվում է, որ գենետիկորեն մոդիֆիկացված մրգեր ու բանջարեղեն օգտագործելը, որոնց վրա պեստիցիդներ են ցանված, նորմալ է և որևէ ազդեցություն չի թողնի առողջությանդ վրա։

14. Դու դեռ կարծում ես, որ քաղաքական կուսակցությունների միջև գաղափարական առումով նշանակալի տարբերություն կա, և որ կան առաջնորդներ, ովքեր իրական փոփոխություն կարող են անել հասարակության համար ընդդեմ նրանց, ովքեր իշխանություն ունեն, այդ թվում՝ բանկերի սեփականատերերի։

13. Դու միշտ համոզված ես եղել, որ աշխարհի որոշակի անկյունում առկա այնպիսի հարցերը, ինչպիսիք են գերբնակեցվածությունը, երթևեկության գերծանրաբեռնվածությունը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը և սովը նորմալ են մեր ժամանակների համար, և մենք շատ բան չենք կարող անել դա ուղղելու համար։

You have been totally convinced that issues such as overpopulation, traffic congestion, environmental pollution, and famine in certain parts of the world are normal for our times and we can’t do much about them.

12. Դու կատարյալ ներդաշնակության մեջ ես ստատուս քվոյի հետ ու ապրում ես դրան համապատասխան՝ առանց երբևէ հարցականի տակ առնելու այն, թե ինչու է ամեն ինչ արվում այնպես, ինչպես արվում է։

11. Դու հավատում ես, որ այսպես կոչված տնտեսական աճն ու զարգացումը, որի մասին կառավարությունը շարունակում է խոսել, լավ է, և որ գլոբալիզացիան աշխատատեղեր կստեղծի բոլոր մարդկանց համար, չնայած իրական կյանքում տեսնում ես, որ դա ճշմարտությունից չափազանց հեռու է։

10. Դու ավելի շատ հպարտանում ես քո սիրելի սպորտային թիմերով ու նրանց հաղթանակներով, քան քո սեփական նպատակներով ու ձեռքբերումներով։

9. Դու հավատում ես այն ամենին, ինչ լսում ես լուրերով՝ առանց նույնիսկ պարզ հետազոտություն անցկացնելու այն բոլոր «փաստերի» մասին, որոնք քեզ ներկայացվում են ամեն օր։

8. Դու կարծում ես, որ գերսպառումն ու ավելորդ գնումները թերապևտիկ միջոց են ավելի լավ զգալու և ինքնավստահությունը բարձրացնելու համար։

7. Դու ծաղրում ես այն մարդկանց, ովքեր առողջ, օրգանական սնունդ են օգտագործում, և կարծում ես, որ բանջարեղեն օգտագործելը տարօրինակ է, փոխարենը՝ ծխելը, ալկոհոլ օգտագործելը և արագ պատրաստվող սնունդն ամեն օր օգտագործելը նորմալ ես համարում։

You make fun of people who eat healthy, organic food and you find vegetarians weird, but you consider smoking, drinking alcohol, and eating junk food on a daily basis perfectly normal.

6. Դու կարծում ես, թե բժիշկդ իսկական հրաշագործ է, ով կարող է լուծել բոլոր խնդիրները կամ հիվանդությունները, սակայն նա պարզապես քեզ նման սովորական մարդ է, ով բժշկություն է ուսումնասիրել։

5. Դու աշխատանք ունես, որն ատում ես, սակայն անկախ նրանից, թե որքան դժբախտ ես քեզ զգում՝ դա անելով, դու այն չես թողնում միայն հանուն փողի ու ճոխությունների, որոնք այն առաջարկում է քեզ, և որովհետև դու ոչ մի այլ հեռանկար չունես։

4. Դու ապրում ես այնպիսի հասարակության մեջ, որտեղ հարուստներին պատվում ու որպես օրինակ են ընկալում, քանի որ նրանք թալանում են երկիրն ու կործանում շրջակա միջավայրը, իսկ նրանք, ովքեր փորձում են փրկել այն, ծաղրվում են որպես դեգեներատներ ու ձախողակներ։

You live in a society where the rich are honored and looked up to as role models as they plunder the earth and destroy the environment, while those who try to save it are ridiculed as morons and losers.

3. Դու քո հաջողությունը դատում ես նրանով, թե ինչ ունես և ոչ թե նրանով, թե ով ես։

2. Կյանքն ապրելու ու վայելելու փոխարեն դու օրվա մեծ մասն անց ես կացնում՝ անհանգստանալով այն մասին, թե ինչպես պետք է կատարես վճարումներդ։

1. Այս տողերը կարդալով՝ դու փորձում ես ինքդ քեզ համոզել, որ սրանք սխալ են, որովհետև դու կարծում ես, որ այն, ինչ դու գիտես, անժխտելի ճշմարտություն է, և դու կարող ես հարձակվել այն ամենի վրա, ինչը քեզ ստիպում է մտածել սահմաններից այն կողմ, որոնք ինքդ ես հաստատել քեզ համար։

«Փոսերը քիչ էր, հիմա էլ լիճը պիտի անցնենք»Պաշտպանված բիզնես. իրավիճակ և առաջարկներ. «Առաջարկ Հայաստանին» Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է. Էդմոն ՄարուքյանԱրցախի վերահայացումն ու իրավունքների պաշտպանությունը պատերազմ չեն կարող բերել․ Աննա Կոստանյան.Իտալիայում թանգարանից գnղացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի աշխատանքներըՓնտրվում է ժողովրդավարության պաշտպանԻ՞նչ է կատարվում Կապանում՝ հեղեղումից հետո Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը Երկար ժամանակ ջուր չի լինի ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ Ինչքա՞ն կշարունակվեն տեղումները Մեր երկրին միասնություն է պետք. «Ուժեղ Հայաստան»Մանկության շոկոլադ. Ինչպես է մեր քաղցրավենիքի ընտրությունը ազդել մեր կյանքի ուղու վրաԱկբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Մեր անկախությամբ ենք վճարել. Փաշինյանի՝ «խաղաղության» նոր թեզը Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստըԹույլ իշխանությունը մշտապես հրահրել և հրահրելու է նոր պատերազմներ. Արթուր ՄիքայելյանՉնայած իշխանության պնդումներին՝ 2025-ի օգոստոսից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել․ Ավետիք ՔերոբյանԱԴԾ-ն բրիտանացի դիվանագետ վան Ռենսբուրգի մոտ հետախnւզական գործունեության փաստեր է հայտնաբերել Մեր երկրին պետք է միասնություն, պետք է ղեկավար ո՛չ հնից, ո՛չ նորից. Նարեկ Կարապետյան19-ամյա տղան ալկոհոլի ազդեցության տակ սպանել է հորըՍպանվել է Իրանի բնական պաշարների պահպանության ստորաբաժանման հրամանատարը Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը Այն մասին, թե ով է Արցախի հանձնման գլխավոր մեղավորը, և ինչ պատասխանատվություն է նա կրելու դրա համար. Ավետիք ՉալաբյանՀատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում․ Վահե Հովհաննիսյան Ո՞ր հասցեներում գազ չի լինի «Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» «Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում»3 աստղակերպի նշաններ, ում համար ապրիլը վատ կսկսվի․ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՀայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել Երևանում 9 բալանոց խցանում է (լուսանկար) Շնորհակալություն եմ հայտնում ինձ կրկին ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար․ Փաշինյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Աղոթք պահպանության համար Ամերիկան Իրանի սահմաններից նահանջելուց բացի այլ ընտրություն չունի. Գեներալ ՄուսավիԱնահիտ Կիրակոսյանն անդրադարձել է իր տան հրդեհվելու մասին լուրերին Իտալիայի իշխանությունները վիրավորական են համարել Սուրբ Հարության տաճարում պատարագի մատուցման արգելքըԳյումրիում ավտոմեքենա է այրվել Լիբանանում զոհվածների թիվը գերազանցել է 1200-ը՝ Իրանի դեմ պատերազմն սկսելուց ի վերՎաշինգտոնի փողոցներում սկսվել է Թրամփի քաղաքականության դեմ երթ Պակիստանի ԱԳ նախարար. Իսլամաբադը կարող է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցություններըՖիցոն սպառնացել է արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ինԿատարում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է գործունեության կրճատման մասին Արման Ծառուկյանը կգոտեմարտի Դիլոն Դենիսի հետ Թրամփի քաղաքականությունը սպառնում է աշխարհը մղել նոր միջուկային դարաշրջան. BloombergԱԲ նոր համակարգն օգնում է բժշկությանն առաջ անցնել վարակներից Ստամբուլում շուրջ 1000 մարդ է մասնակցել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ բողոքի ցույցին Պարսից ծոցում ԱՄՆ-ի բազաները չեն կարողացել պաշտպանել դաշնակիցներին. Մեդվեդև Գազամատակարարման պլանային դադարեցումներ. ո՞ր հասցեներում գազ չի լինի Ռուսաստանը ցանկանում է զարգացնել համագործակցությունը Պարսից ծոցի իր լավ բարեկամների հետ. Պեսկով