Նոր ուժգին երկրաշարժ Է ցնցել Ճապոնիան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ6,1 մագնիտուդով երկրաշարժ Է նոյեմբերի 24-ի առավոտյան տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիսարեւելյան շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ազգային օդերեւութաբանական գործակալությունը: Իր հերթին «Կիոդո» գործակալությունը հայտնել Է, որ ցունամիի սպառնալիք չկա:
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել նույն այն վայրում, որտեղ երկու օր առաջ ավելի հզոր երկրաշարժ Էր գրանցվել 7,3 մագնիտուդով:
Այսօրվա երկրաշարժը զգացվել Է Իբարակի, Միյագի, Յամագատա, Տոտիգի, Սայտամա, Տիբա հյուսիսարեւելյան պրեֆեկտուրաներում, ինչպես նաեւ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում: Տոկիոյի Էներգետիկական ընկերությունում հայտնել են, որ ատոմակայաններում վնասվածքներ չեն արձնագրվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



