ԻՊ-ն հարձակվել է թուրք զինվորների վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի հյուսիսում հարձակում է իրականացրել «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական զինուժի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հարձակման հետևանքով զոհվել է երեք թուրք զինվոր, տասը վիրավորվել են:
Թուրքիան Սիրիայի տարածքում օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



