Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը Լիբանանում ելույթ է ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա վեհափառ հայրապետի օծման և գահակալության 20 ամյակի առթիվ Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել Լիբանանում: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Բարձր հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. վեհափառ հայրապետին, կազմակերպութեամբ Լիբանանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանին, Արամ Ա. կաթողիկոսի գահակալութեան 20-ամեակին առիթով երեքշաբթի, 22 նոյեմբեր 2016-ի երեկոյեան ժամը 8:00-ին, «Քազինօ Տիւ Լիպան»-ի սրահին մէջ տեղի ունեցաւ Հայաստանի Ազգային ակադեմական երգչախումբին ելոյթը, ղեկավարութեամբ` մայեսթրօ Յովհաննէս Չէքիճեանի:

Բացման խօսքը արտասանեց Ազգային առաջնորդարանի դիւանապետ Գրիգոր Հաշէօլեան, որ յայտնեց, թէ այս ելոյթը իր բնոյթով եւ գեղարուեստական արժէքով եզակի է ու աննախադէպ, որովհետեւ երգչախումբը ունի միջազգային վաստակ, իսկ շարժառիթը Արամ Ա. կաթողիկոսի գահակալութեան ու օծման 20-ամեակն է:

Խօսելով վեհափառ հօր ծառայութեան մասին` Հաշէօլեան յայտնեց, որ վեհափառ հայրապետը իր բոլոր կարելիութիւնները ի գործ դրած է ծառայելու եկեղեցիին, ազգին ու Հայ դատին: Ծառայութիւն մը, որ հիմնուած է անշահախնդիր նուիրումի եւ եկեղեցանուէր շինարար գործունէութեան վրայ: Ան աւելցուց նաեւ, որ այս առիթը միջոց մըն է ամրապնդելու Հայաստան-սփիւռք յարաբերութիւնները: Ան մաղթեց, որ Արամ Ա. վեհափառ հայրապետի գահակալութեան 20-ամեակը հանդիսանայ ոգեւորիչ շարժառիթ մը` միասնաբար շարունակելու հայ ժողովուրդին ճամբան լուսաւոր պահող եւ դէպի լոյս առաջնորդող սրբազան ազգային երթը:

Ազգային առաջնորդարանին անունով խօսք առաւ Տիգրան Ճինպաշեան` յայտնելով, որ եթէ խօսելու ըլլանք Արամ Ա. կաթողիկոսի իրագործումներուն մասին, ապա տրամադրուած ժամանակին տասնապատիկին կարիքը պիտի զգացուի, եւ ներկայացուց միջքրիստոնէական շարժումին մէջ Արամ Ա. վեհափառին ունեցած վաստակն ու կշիռը` աւելցնելով, որ քրիստոնէական աշխարհին մէջ Արամ Ա. կաթողիկոսը յարգանք ու ակնածանք վայելող աստուածաբան գիտնական մըն է:

Ան յայտնեց, որ Արամ Ա. կաթողիկոսի առանձնայատուկ հետաքրքրութեան առարկայ են Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան` իբրեւ ժողովրդավարական պետութիւններ ներկայացումը, անոնց բարգաւաճումը, Հայաստանի եւ Արցախի ժողովուրդի նիւթական բարօրութիւնը:

Ճինպաշեան ըսաւ, որ վեհափառ հայրապետին պահանջատիրական մնայուն կարգախօսը չմնաց խօսքի սահմաններուն մէջ, ան հայ ազգի անժամանցելի իրաւունքներուն համար պայքարը փոխադրեց միջազգային կառոյցներ եւ պետութիւններու կողմէ ճանաչման հարթակէն դէպի միջազգային իրաւական դաշտ` 100-ամեակի նշումներուն տալով պահանջատիրական յստակ գունաւորում` Սիսի կաթողիկոսարանի սեփականատիրութեան համար բացուած դատական հայցով:

Ան նշեց, որ շինարարական աշխատանքը չանտեսուեցաւ վեհափառ հօր կողմէ, եւ իբրեւ օրինակ նշեց Անթիլիասի կաթողիկոսարանի եւ Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքի վերանորոգումը, ինչպէս նաեւ Ժիպէյլի «Թռչնոց բոյն»-ին մէջ Ցեղասպանութենէն վերապրած որբերուն նուիրուած թանգարանը:

«Տագնապներուն դիմաց վեհափառ հայրապետը կ’արձագանգէ արագ, ազդու ու գործնական եղանակով», ըսաւ ան` աւելցնելով, որ վեհափառ հայրապետը աներեր կանգնեցաւ սուրիահայութեան կողքին:

«Հայ ժողովուրդը կաթողիկոսներուն տուած է վեհափառ տիտղոսը, որ ի սկզբանէ սահմանուած էր հայոց արքաներուն: Տիտղոսը չէ, որ կը փառաւորէ մարդը. պաշտօնը կատարելու եղանակն է, ինչպէս վեհափառ հայրապետը կը սիրէ կրկնել, ծառայական կերպն է ղեկավարման, միաժամանակ տէր ու ծառայ ըլլալու վարքագիծն է, որ տիտղոսին կու տան իր իսկական իմաստը», եզրափակեց Ճինպաշեան:

Այս առիթով Ազգային վարչութեան անունով անգլերէնով խօսք առաւ նաեւ դոկտ. Հիլտա Պայրամեան, որ ըսաւ, թէ մարդիկ կ’ըսեն, թէ երաժշտութիւնը կը միախմբէ եւ կը միացնէ մարդիկը, տաղանդներու հոգիները: Այս երեկոյ երաժշտութիւնը Լիբանանէն, Հայաստանէն, Միացեալ Նահանգներէն, Ֆրանսայէն, Բրիտանիայէն եւ բազմաթիւ այլ երկիրներէ մարդիկ միախմբած է եւ տաղանդները միացուցած անձնաւորութեան մը շուրջ, որ հայ ժողովուրդի կեանքին մէջ ունեցած է պատմութիւն կերտող դերակատարութիւն մը: Ան յայտնեց, որ վեհափառ հայրապետը իւրայատուկ, միջազգային կշիռ եւ նկատառելի իրագործում ներու տէր անձնաւորութիւն մըն է:

Ան մատնանշեց, որ զանազան ձեռնարկներու ծիրին մէջ վեհափառ հօր կողմէ բացումը պիտի կատարուի Ազգային միացեալ վարժարանին:

Ապա ելոյթ ունեցաւ 84 անդամներէ բաղկացած Հայաստանի Ազգային ակադեմական երգչախումբը, որ երկու բաժինով ներկայացուց Բարսեղ Կանաչեանէն, Տիգրան Չուխաճեանէն, Կոմիտասէն, Ճիաքոմօ Վերտիէն, Ճորճ Կերշուինէն, Շարլ Կունոյէն, Մակար Եկմալեանէն երաժշտական կտորներ` ելոյթին բացումը կատարելով «Կիլիկիա»-ով, իսկ փակումը` Հայրապետական մաղթանքով` արժանանալով ներկաներուն գնահատանքին ու յոտնկայս ծափահարութեան:

Երաժշտական վայելքի աւարտին բեմ բարձրացաւ Արամ Ա. վեհափառ հայրապետը` ընկերակցութեամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանի: Ան յայտնեց, որ հայ երգը այնքան զօրեղ է ու հնչեղ, որուն դիմաց որեւէ խօսք կը մնայ ստուերի մէջ, որքան ալ գեղեցիկ ըլլայ: Ան աւելցուց, որ «հայ երգը մեր ժողովուրդին ներքին ապրումներուն, տագնապներուն, պոռթկումներուն ու երազներուն մէկ հարազատ արտայայտութիւնն է» եւ առանց անոր մեր ժողովուրդին կեանքը պիտի ցամքի: Երգի ճամբով է, որ Կոմիտասներն ու Կանաչեանները պիտի մնան կենդանի:

Խօսելով Հայաստանի Ազգային ակադեմական երգչախումբի խմբավար Յովհաննէս Չէքիճեանի մասին` վեհափառ հայրապետը յայտնեց, որ ան համակ շարժում ու կեանք է եւ կ՛ապրի հայ երգով: Մենք տեսանք, թէ ան ինչպէ՛ս իր մէջէն կը պոռթկար ու կը ճառագայթեցնէր մեր ժողովուրդի ու հայրենիքի ապրումները, ձգտումները, երազներն ու տագնապները: Վեհափառ հայրապետը շնորհակալութիւն յայտնելով Ազգային առաջնորդարանին շեշտեց. «Այս ձեռնարկով զիս չէ, որ կը պատուէք: Անձերը միջոց են եւ ոչ թէ նպատակ: Անձերը կան ապրելու, գործելու, ծառայելու իրենցմէ վեր ու վեհ նպատակներու: Աթոռակալը կո չուած է աթոռը բարձրացնելու, աթոռին որակ, արժէք, մեծութիւն տալու»: Ան նաեւ ընդգծեց, որ պիտի շարունակէ ծառայել յանուն հայ ազգի ու հայրենիքի գերագոյն եւ ընդհանրական շահերու եւ ձգտումներու իրականացման:

Իր խօսքի աւարտին վեհափառ հայրապետը մայեսթրօ Չէքիճեանը պատուեց Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Ասպետ»-ի շքանշանով` յայտնելով, որ ան արժանի է բոլոր շքանշաններուն:

Նշենք, որ ներկաներու շարքին էին հայ կաթողիկէ եւ աւետարանական համայնքներու ներկայացուցիչները, պապական նուիրակ գերապայծառ Կապրիէլ Քաչիա, Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սամուէլ Մկրտչեան, Հայ քաղաքական երեք կուսակցութիւններու ներկայացուցիչները, նախկին եւ ներկայ երեսփոխաններ, Այնճարի քաղաքապետը եւ պատկան միութիւններու եւ կառոյցներու ներկայացուցիչներ:

Հայ երգի մարգարիտները յղկելով եւ բիւրեղացնելով իր ազնուագոյն շողարձակման հասցուցած այս երգչախումբը իւրովի դարձած է հայ դասական երգի անփոխարինելի դեսպանը:

Յիշեցնենք, որ հինգշաբթի, 24 եւ ուրբաթ, 25 նոյեմբեր 2016-ի երեկոյեան ժամը 8:30-ին, Ազգային ակադեմական երգչախումբը պիտի ներկայացնէ Քարլ Օրֆի Քարմինա Պուրանան` Լիբանանի Ֆիլհարմոնիք նուագախումբի ընկերակցութեամբ եւ խմբավարութեամբ մայեսթրօ Յարութ Ֆազլեանի, Էշրեֆիէի (Մոնօ) Սեն Ժոզեֆ եկեղեցւոյ մէջ»:

Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները