Հայաստանը 50 մլն դոլարի բյուջետային վարկ է ներգրավում ՎԶԵԲ-ից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը հավանություն տվեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրի նախագծին: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 50 մլն դոլարի բյուջետային վարկ:
«Ծրագրի չորրորդ ֆինանսավորման նպատակն է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղությամբ՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արամյանը:
Միջոցները կտրամադրվեն 25 տարի ժամկետով, որից 14 տարին՝ արտոնյալ ժամկետով։ Վարկը կտրամադրվի 6-ամյսա Libor + ֆիքսված սպրեդ տոկոսադրույքով, որը սահմանված է գումարի փոխանցման պահին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



