Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2017 թվականի պառլամենտական ընտրություններին ՀՅԴ–ն հանդես կգա առանձին

ՔԱՂԱՔԱԿԱՆ
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական տարբեր կուսակցություններ համախմբման, միասնական հարթակ ստեղծելու կոչեր են անում: Միասնաբար հանդես եկող ուժերի հնարավոր հաջողությունների, և ՀՅԴ–ի՝ սպասվելիք ընտրություններին մասնակցության հավանական տարբերակների շուրջ Past.am-ը զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ.
 
– Պարոն Վարդանյան, Դուք որպես անձ, ով բավական մեծ ճանապարհ է անցել քաղաքական դաշտում, ինչպե՞ս եք վերաբերվում տարբեր կուսակցությունների՝ միասնական հանդես գալու հայտարարություններին: Արդյո՞ք նրանք հաջողություններ կգրանցեն:
 
– Իհարկե, հետևում եմ քաղաքական գործընթացներին, մյուս քաղաքական ուժերի հնարավոր համախմբումներին: Ես, ինչ խոսք, ուրախ կլինեմ, եթե քաղաքական ուժերն իրենց առաջ դրված խնդիրները կատարեն, սակայն դա իմ հարցը չէ: Մենք հիմա զբաղված ենք մեր կուսակցության աշխատանքներով: Մեր նպատակն է մեր առաջ դրված խնդիրները կատարելը: Այս պահին զբաղված ենք նախընտրական նախապատրաստական աշխատանքներով ու դա այնքան ժամանակատար է, որ ուղղակի չեմ ցանկանա ուրիշների աշխատանքները մեկնաբանել: Գիտեք, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում: Գալու է նախընտրական շրջանը ու հստակ է լինելու, թե ինչ խմբավորումներ ու քաղաքական ուժեր են լինելու, ու այդ ժամանակ արդեն քաղաքական դաշտի բաշխումը կլինի հստակ:
 
Երբ ասում ենք քաղաքական կուսակցություն հասկանում ենք, որ իրենք ունեն որոշակի չափորոշիչներ, սկզբունքներ, արժեհամակարգեր և իրենց համար ավելի տեսանելի են համախմբումները, միավորումները, միասին ճանապարհ գնալը: Կրկնված կլինեմ, եթե ասեմ, որ մենք ունենք պատմություն, փորձ, ու որ կարող են հաջողել նաև այն միավորումները, որտեղ կա սկզբունքների համատեղելիություն, նպատակների որոշակի միասնություն:
 
Այս ամենում մեկ բան է կարևոր, կուզեի հատուկ ընդգծել՝ ապագա խորհրդարանական ընտրությունները դառնալու են ջրբաժան՝ նոր Ազգային ժողովը դառնալու է իշխանություն ձևավորող միակ մարմինը և այն քաղաքական ուժերը, որոնք տեղ կունենան այդ պառլամենտում, նրանք հետագայում զարգանալու, ընդլայնվելու հնարավորություններ կունենան: Իսկ նրանք, ովքեր չեն անցնի համապատասխան շեմը՝ կլինեն դաշինքներ, թե առանձին ուժեր, պետք է հետագայում գնան խոշորացման, միավորման: Մենք քաղաքական համակարգի կայացման կարևոր փուլ պետք է անցնենք այս ընտրություններով:
 
– Համագործակցելով գործող իշխանության հետ, ՀՅԴ–ն ի՞նչ կերպ է հանդես գալու գալիք պառլամենտական ընտրություններին, ինչպես միշտ առանձի՞ն, թե հնարավոր է նաև իշխանության հետ՝ միասնական:
 
– «Ինչպես միշտ» ամենաճիշտ բառն է: Դաշնակցությունն այսօր համագործակցության մեջ է ՀՀԿ–ի հետ, բայց Դաշնակցությունն ինքնուրույն, անկախ և կազմակերպված, ինչպես նաև մեծ դերակատարություն ունեցող քաղաքական ուժ է Հայաստանում, հետևաբար մենք ընտրություններին կգնանք առանձին:
 
Սոսե Չանդոյան
 
Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԻնչ կլինի, եթե մեկ ամսով ամբողջ աշխարհում ինտերնետն անջատվիՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը «Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանՈրտե՞ղ է Հայաստանի վարդագույն կիրճը, որի մասին քչերը գիտենԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց ավելի հաճախ խայթում, քան մյուսներինԻրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՕգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետներըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Կինը պատահմամբ կրակել է ամուսնու վրաԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան